Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իր կինն իրեն «հավասար» աշխատում է քաղաքապետարանում, լիազորություն ունի հեռախոսազանգերին պատասխանելու, ասաց, որ նման բան չկա. «Չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, ուղղակի քաղաքացիներ, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում, եւ մենք ողջունում ենք բոլորին: Այն մարդիկ, որոնք գիտելիքներ ունեն, եւ այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին, մենք բոլորին ողջունում ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ