Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ բնակչությանն ուղղված հատուկ ուղերձով:
«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել լիազորություններս որպես նախագահ»,- ասել է նա:
Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանը ղեկավարում է 1990թ-ից: 2015թ. ապրիլին նա վերընտրվել էր նախագահի պաշտոնում 5-րդ ժամկետով՝ հավաքելով ձայների 97.75%-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ