«Այո, չենք սահմանափակվելու միայն Օպերային հարակից տարածքով: Ասեմ ավելին, Օպերայի հարակից տարածքի մի հատվածն է այս պահին: Գործընթացը փուլային է լինելու ամեն տեղ, որպեսզի նաեւ տնտեսվարող սուբյեկտները շատ մեծ վնասներ չկրեն, բայց սա լինելու է հետեւողական աշխատանք»,-այսօր այս մասին Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողներին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք սրճարանների ապամոնտաժումը կհասնի՞ Օղակաձեւ այգուն:
Հարցին՝ արդյոք չի մտածում, որ թշնամիներ է ձեռք բերում ի դեմս գործարարների, որոնց օբյեկտներն ապամոնտաժում է, իսկ նրանք մեծ գումարներ են ներդրել, Մարությանը պատասխանեց՝ «Ճիշտն ասած, եթե ես այդ մասին մտածեի՝ չէի գա այս աշխատանքին»: Ըստ քաղաքապետի, իր համար միեւնույն է թե ով է տվյալ սրճարանի սեփականատերը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ