«Հաճախ են հարց հնչեցնում՝ «բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չէ», եւ հարցի պատասխանն ինձանից են ակնկալում: Սերժ Սարգսյանը նստած չէ, որովհետեւ ես չեմ որոշում դա, այլ քրեական գործի նախաքննությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Մարտի մեկի քրեական գործի շրջանակում Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա:
«Սա շատ կարեւոր նրբություն է: Եթե կպարզվի, որ որեւէ մեկը պետք է նստի, կնստի, իսկ եթե պետք չի նստի, չի նստի»,-շեշտեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ինչքան հոգնած լրագրողներ ունենք:Վարչապետն երեվիմի 10 անգամ պատասխանել է այդ նույն հարցին ու էլի հարցնում են:Երեվի դրանք այն լրագրողներ են որոնց ՀՀԿ-աները փողով խցկել են բարձրագույն ուսուցման որպիսի ավարտելուց հետո ծառայեն ՀՀԿ-ին:Այդ ծրագիրը մշակել էր Ռոբը իսկ Սերժը զեմլակի գործը հո չեր թողնի կիսատ: