«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»:
Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են:
Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում:
Արդյոք սահմանները միայն փշալարե՞րն են…
Կարդացեք նաև
Նախագծի առաջին հերոսի՝ Էլենի պատմությանը, որն ապրում է Թուրքիայի հետ սահմանամերձ Մարգարա գյուղում՝ կարող եք ծանոթանալ «Առավոտի» վաղվա տպագիր համարում: