Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Հետաքրքիր է՝ Ալիեւը ՀՀ-ի եւ Արցախի հանրությանն ասելիք ունի՞. ես շատ ասելիք ունեմ իր հանրությանը»

Մարտ 19,2019 16:46

«Ո՞վ պետք է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստի: Ցավոք, միջազգային հանրությունը կարծում է, որ ՀՀ վարչապետը պետք է իր ժողովրդին պատրաստի խաղաղության, Ադրբեջանի նախագահն էլ՝ իր ժողովրդին: Կարծում եմ՝ այդպես հնարավոր չէ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցությունների շրջանակում հակամարտության կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հայտարարություններին:

«Ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում, Ալիեւն էլ՝ ՀՀ-ի հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում: Հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը ՀՀ-ին եւ Արցախի հանրությանն ասելիք ունի՞..ես օրինակ, շատ բան ունեմ ասելու եւ շատ գոհ կլինեի, եթե հնարավորություն լիներ: Բայց հիմա միակողմանի չեմ ուզում ասել ասելիքս: Կառուցողական մթնոլորտն է կարեւոր: Սա չի նշանակում, թե բովանդակային ընդհանրություններ ունենք Ալիեւի հետ, բայց երկխոսում ենք, եւ դա շատ կարեւոր է»:

Փաշինյանը, փորձելով հանրային տրամադրությունների պատկերը ներկայացնել, որպես օրինակ նշեց՝ իր «ֆեյսբուքյան» ելույթների մեկնաբանություններում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխադարձ հայհոյանքների տարափ է. «Դա հասկանալի է, բայց ժամանակը չի՞, որ սոցիալական ցանցերում հասկանանք՝ հայհոյանքից բացի իրար որեւէ բան ունե՞նք ասելու: Շատ կուզենայի, որ սոցցանցերում մարդիկ քննարկեին հարցը: Քսանից ավելի տարի մենք իրար հայհոյում ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ավելի ճիշտ եթե իրոք ուզում էք հարցի լուծում պետք է արվի հետեվյալ կարգով:
    Մեր վարչապետն գնում է Բաքու հանդիպման Ազերի ժողովրդի հետ իսկ Ազերի նախագահն գալիս է Հայաստան հանդիպում մեր ժողովրդի հետ:Դա պետք է արվի նույ օրը նույն ժամին որպիսի երկու պետությունների ժողովուրդը չլսեն մեկը մյուսին:Իսկ հաջորդ օրը քննադատել երկու պետություննեի ժողովրդի տված պատասխանները ուղիղ եթերով Երեվան-Բաքու:Որից հետո հասկանալի կլինի թե որն է այդ հակամարտկության ճիշտ լուծումն:

    Էջմիծնի նախկին հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031