Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
Ասուլիսի ընթացքում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ «Մեր ազգաբնակչությունը պետք է ստանա որակյալ սոցիալական ծառայություն՝ որակյալ մասնագետի միջոցով, իսկ դրա համար կրթությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»:
Ասուլիսին մասնակցում էին նաև՝
Արտակ Խաչատրյան, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
Աստղիկ Մինասյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ,
Աննա Մարտիրոսյան` պրակտիկ սոցիալական աշխատող, «Արաբկիր» երեխաների և դեռահասների բժշկական կենտրոնի կլինիկական սոցիալական աշխատող, «Հավատ» ՀԿ-ի սոցիալական աշխատող և խորհրդի անդամ:
«Այսօր պետական սեկտորում սոցիալական աշխատողի մանագիտությունը պահանջված է, բայց աշխատանքը գրավիչ չէ, իսկ աշխատանքային պայմաններն անբավարար են»,-ասաց ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ընդգծեց. «Սոցիալական աշխատանքի մասին օրենքի ընդունումով մենք կհասնենք նրան, որ ամբողջ հասարակությունն այս ոլորտը կընդունի որպես մասնագիտություն և գիտություն»:
Ըստ պրակտիկ սոցիալական աշխատող, «Արաբկիր» երեխաների և դեռահասների բժշկական կենտրոնի կլինիկական սոցիալական աշխատող, «Հավատ» ՀԿ-ի սոցիալական աշխատող և խորհրդի անդամ Աննա Մարտիրոսյանի՝ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողը ոչ միայն միկրոմակարդակում է աշխատում, այլև մակրոմակարդակում մասնակցում է սոցիալական քաղաքականության մշակմանը
Մեդիա կենտրոն
https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/809797896021427/