Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերը ահազանգել է ոստիկանություն. անհայտ անձինք մտել են ընկերության գրասենյակ ու դուրս չեն եկել

Մարտ 19,2019 16:42

Մոտ մեկ ժամ է՝ Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գտնվող «Թուլս թաուն» շինանյութի եւ գործիքների առուվաճառքով զբաղվող խանութում են: Այս շենքում է տեղակայված նաեւ «Սեքյուրիթի Դրիմի» գրասենյակը: Խանութի դռներն այս պահին կողպված են, մարդկանց ելումուտը՝ արգելված, առեւտուր նույնպես չի իրականացվում, ոչ էլ աշխատակիցներին են ներս թողնում:

Aravot.am-ին հասած տեղեկություններով, խնդիրը «Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերերի հետ է կապված, եւ այս պահին, «Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերերից մեկն, ըստ մեր աղբյուրների, շինանյութի խանութում է գտնվում: Խանութում նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, հարվածներ է ստացել նաեւ «Թուլս թաուն»-ի փաստաբան Արամ Ղլեչյանը:

Ոստիկանությունն այս պահին էլ ներսում ինչ-որ գործողություններ է կատարում:


Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, որ Արաբկիրի ոստիկանները նշյալ հասցեում այս պահին գործողություններ են կատարում: Հայտնեցին նաեւ, որ ահազանգը եղել է «Սեքյուրիթի Դրիմի» գրասենյակից: Ահազանգի հեղինակը՝ ընկերության սեփականատերը հայտնել է, որ անհայտ անձինք մտել են իրենց գրասենյակ եւ դուրս չեն գալիս, ոստիկանությունն էլ ահազանգը ստուգում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031