Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են նախագահին ուշ տեղեկացրել ԱԱԽ նիստին մասնակցելու հրավերի մասին

Մարտ 19,2019 16:37

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու Ստեփանակերտում վերջերս կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստին չէր մասնակցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Քննարկումների ձեւաչափը որոշվել է նախորդ օրը ուշ երեկոյան, շատ հարցեր կային: Այլ կերպ չէր կարող լինել՝ շատ նրբություններ հաշվի առնելով: Ուշ երեկոյան անձամբ եմ զանգել Արմեն Սարգսյանին, բայց ցավոք, չի հաջողվել կապ հաստատել, որից հետո ԱԱԽ քարտուղարին եմ հանձնարարել Արմեն Սարգսյանի հետ կապվել եւ հրավիրել անվտանգության խորհրդի նիստին»,-պատմեց Փաշինյանը:

Նրա բնորոշմամբ. «Քանի որ առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարն ուղղաթիռով պետք է գար, ԱԱԽ քարտուղարին խնդրել եմ նախագահին փոխանցել, որ ՊՆ-ի հետ ուղղաթիռով գա: Հետո առիթ չեմ ունեցել քննարկել, թե ինչու Արմեն Սարգսյանը չեկավ»:

Հարցին՝ «Արմեն Սարգսյանին ընդունո՞ւմ եք որպես նախորդ իշխանության կադր», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ընդունում եմ որպես ՀՀ նախագահի, որն ունի Սահմանադրությամբ վերապահված լիազորություններ: Մենք փոխադարձ հարգանքով ենք վերաբերվում լիազորություններին: Հստակ արձանագրել ենք, թե ինչպիսինն են իրավիճակը եւ սահմանադրական կարգավորումները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031