Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունից առաջ կանոնադրական հստակեցում է պետք»

Մարտ 19,2019 15:52

«Մենք կարծում ենք, որ գործող ժամկետը ՀՀ-ինն է, մեր գործընկերներն էլ համաձայն չեն եւ ասում են, թե դա կարգավորված հարց չէ: Մեկնաբանության տեղ կա: Ուստի մենք ասում ենք, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումից առաջ ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակեցում պետք է մտցվի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ նախորդ տարի արդեն նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց այդ պաշտոնից՝ Մարտի մեկի քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու պատճառով:

Փաշինյանը նշեց՝ եթե ինչ-ինչ, այդ թվում՝ վերոնշյալ պատճառով գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը կիսատ է մնում, հարցը պետք է կանոնակարգվի. «Կարծես թե այս կետի վրա համաձայնության ենք եկել առ այն, որ հստակ կանոնակարգում է հարկավոր: Մեր դիրքորոշումը կառուցողական է: Ապոկալիպտիկ գնահատականներ հնչեցին ՀԱՊԿ-ում ՀՀ-ի ճակատագրի մասին, բայց որեւէ բան էլ չեղավ: Մենք ասել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ ՀՀ-ի շահերը ՀԱՊԿ-ում լիարժեք պաշտպանվել են այս ընթացքում»:

ՀԱՊԿ-ում առկա մթնոլորտը Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում. «ՀԱՊԿ-ն էլ, ԵՏՄ-ն էլ, դռնփակ են աշխատում, եւ հանրությունը հնարավորություն չունի տեսնել, թե ինչ ոգով են այդտեղ քննարկումներ ընթանում: Դրանք բավականին բուռն են եւ շահագրգիռ»:

Փաշինյանը հավելեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, ժամկետները հստակ չեն:

https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031