Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Մամուլի ազատությանը չի կարելի կպնել, չի կարելի մամուլի դեմ հետապնդումներ անել»

Մարտ 19,2019 15:06

«Կեղծ լրատվությունը համաշխարհային խնդիր է, որին ես էլ եմ անդրադարձել: Մամուլի ազատությանը չի կարելի կպնել, չի կարելի մամուլի դեմ հետապնդումներ իրականացնել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանի («Լուլու») վերջին քննադատված ֆեյսբուքյան գրառմանը ԶԼՄ-ների գործունեության մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամ ձեւավորվի՝ կառավարությունից անկախ: Բյուջեից չենք անում, որպեսզի չասեն, թե վերահսկում ենք ԶԼՄ-ներին: Այն կունենա անկախ հոգաբարձուների խորհուրդ»:

«Սա ոչ թե արշավ է ԶԼՄ-ների դեմ, այլ գործընկերության դաշտ, նորմալ աշխատենք իրար հետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ «Երբ պատգամավոր Լուսինե Բադալյանը լրատվամիջոցների միջեւ բաժանում է անում եւ հորդորում որոշ ԶԼՄ-ների հարցազրույց չտալ, դա գործընկերության հրավե՞ր է», Փաշինյանն այսպես պատասխանեց. «Հեղափոխությունից հետո ԶԼՄ-ների դաշտում մեծ առուծախի գործընթաց է եղել: Խնդիրը գործընկերության դաշտ ձեւավորելու միջոցով պետք է լուծել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031