«Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մյուս կողմի մոլորված մարդկանց հետ, բայց ոչ նրանց, ովքեր դիվերսանտ (նկատի ունի Քարվաճառի հայտնի երկու դիվերսանտներին) են եւ մարդկանց են սպանել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որը հոգեկան առողջության խնդիրներ ունի եւ հատել էր սահմանը, դատապարտվեց քսան տարվա ազատազրկման:
Փաշինյանը շեշտեց՝ մինչեւ Քարվաճառի միջադեպն ընդունված է եղել, որ կողմերը մոլորված քաղաքացիներին վերադարձրել են մեկ շաբաթում. «Հիմա մենք ունենք նրանց մոտ այդպիսի՝ մոլորված անձի»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարարը հայտարարել էր՝ ամեն ինչ արվում է՝ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ