«ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա: Առաջիկա հինգ տարում կտեսնենք՝ նման ալիք կա՞, թե ոչ: 24 տարի շարունակ ՀՀ-ն ընտրություններից հետո «թուք ու մուր» էր ստանում, իսկ հիմա բոլորը որպես օրինակ ՀՀ-ին են մատնանշում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով. «Եթե այսօր ընտրություններ լինեն, «Իմ քայլը» դաշինքն ավելի մեծ տոկոս կհավաքի: Ասում են, թե ՀՀ-ում քաղաքական խմորումներ են…Երեք սենյակում են դրանք լինում, ես էլ գիտեմ դրանց տեղը»:
Փաշինյանի բնորոշմամբ. «Այդ սենյակներից որոշ անձինք մեզ գալիս պատմում են, թե ինչ է դրանցում տեղի ունենում: ՀՀ-ում երբեք քաղաքական իրավիճակն ավելի կայուն չի եղել անկախության ընթացքում, ինչպես հիմա»:
Վարչապետը նաեւ նշեց՝ որոշ շրջանակների կողմից միլիոնավոր դոլարներ են ծախսվում՝ կառավարության դեմ սեւ հակաքարոզչություն անելու նպատակով. «Ոչ մի միջոց չի ձեռնարկում դրա դեմ, որովհետև մեր կառավարության համար խոսքի ազատությունն արժեք է: Այդ շրջանակները պետք է հասկանան, որ անելիք չունեն եւ ժողովրդի մեջ հեղինակություն չունեն»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ