«Դալմայի այգիների առնչությամբ լուրջ ներդրումային ծրագրի առաջարկ կա: Քանի որ այդ տարածքների հանդեպ հետաքրքրությունը մեծ է, Երեւանի քաղաքապետին եւ Բնապահպանության նախարարին գրություն եմ ուղարկել այն մասին, որ այդ տարածքներում պետք է բացառել ցանկացած շինարարություն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Դալմայի այգիների մի հսկա տարածք հանրային նշանակության է, սակայն այն բարեկարգման աշխատանքների կարիք ունի. «Այդ աշխատանքները պետք է իրականացվեն: Տարածքը պետք է լինի քաղաքային այգի: Տարածքի մի մասն էլ, ի դեպ, սեփականաշնորհված է»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ