Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն պատրաստ է գրանտ տալ ՀՀ-ին, բայց ՀՀ-ն էլ պետք է ներդրում անի». Նիկոլ Փաշինյան

Մարտ 19,2019 13:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջերս Բրյուսել կատարած այցին՝ պարզաբանեց, թե ԵՄ-ի հետ ինչ ծրագրերի ֆինանսավորման հարցեր են քննարկվել, եւ ինչ է պատրաստ Եվրոպան անել ՀՀ-ի համար: «Այդ ծրագրերը վերաբերում են ենթակառուցվածքների՝ ճանապարհների զարգացմանը, ոստիկանության բարեփոխումներին, էներգետիկ համակարգին, կրթության եւ դատաիրավական համակարգերի բարեփոխումներին, հարկային վարչարարությանը, ջրամբարաշինությանը: Մոտ երկու տասնյակ նոր ջրամբար կառուցելու նոր գործընթացի մասին է խոսքը»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում արձանագրվեց, որ իրենք լիարժեք պատրաստ են գործակցել ՀՀ-ին՝ բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակում. «Բայց մեկ արձանագրում կա: ԵՄ-ն ասում է, որ պատրաստ է լուրջ աջակցել այդ ծրագրերին, բայց հասկանալի է, որ չի ֆինանսավորելու ամբողջությամբ, ուստի ՀՀ-ն էլ իր բաժին ներդրումը պետք է ունենա: Խոչընդոտը «Պետական պարտքի մասին» օրենքում առկա սահմանափակումներն են: Պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը: ԵՄ-ն ասում է, որ պատրաստ է մի մասով գրանտ տալ՝ ակնկալիքով, որ ՀՀ-ն էլ ներդրում կանի: Հայաստանյան ներդրումների ամենատեսանելի աղբյուրներն այս պահին արտաքին աղբյուրներն են, ինչը, սակայն, կհանգեցնի պետական պարտքի մեծացման: Հիմա քննարկում ենք խնդիրը, հանդիպում կունենանք նաեւ Կենտրոնական բանկում, որպեսզի որոշում կայացնենք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031