Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ալիեւի հետ իմ առաջիկա հանդիպումը նվիրվելու է որոշ պարզաբանումները պաշտոնապես արձանագրելուն»

Մարտ 19,2019 13:25

«Սա ոչ քմահաճույք է, ոչ նախապայման: Քննարկումները շարունակում ենք մեր գործընկերների հետ: Այնտեղ, որտեղ գործընկերները համարեն, որ մեր դիրքորոշումը գնահատվում է շատ կարծր, կարող ենք այն մեղմացնել, բայց նույնը հակառակ կողմից ենք ակնկալելու, այլապես խոսակցություն տեղի չի ունենա»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու հնարավորությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իր այդ հայտարարությունը մարտահրավեր չէ, այլ երկխոսության հրավեր. «Այն սկսվել է Դուշանբեում, շարունակվել Դավոսում: Չենք պատկերացնում մի ռեժիմ, երբ կողմերից մեկը հրաժարվում է երկխոսել: Դա տրամաբանական չէ: Մենք չենք հրաժարվի երկխոսությունից եւ սեղանին կդնենք մեր փաստարկները՝ ուշադիր լսելով գործընկերների հակափաստարկները»:

Առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպումն էլ, վարչապետի փոխանցմամբ, նվիրված է լինելու մի շարք պարզաբանումները պաշտոնապես արձանագրելուն. «Շատ հակասական տվյալներ կան, օրինակ, Կազանում կամ Վիեննայում տեղի ունեցածի մասին: Ես պարտավոր եմ բոլոր հարցերի պատասխաններն ունենալ: Ալիեւն արդեն տասնամյակից ավելի՝ բանակցությունների գործընթացում է: Միակ նոր մարդը ես եմ: Ինձ համար էլ շատ բան պարզ չէ, դրանում է երկխոսության նպատակը: Այդ պատճառով ասացի, որ Ալիեւի հետ վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք բանակցությունների պատմությունը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031