«Եկեք բացառենք նման մոտեցումները: Ինձ համար տարբերություն չկա, թե ում է պատկանում սրճարանը: Անգամ եթե այդ սրճարաններից մեկը բարեկամինս լիներ, վերաբերմունքս չէր փոխվի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե «Օպերա»-ին հարակից՝ ապամոնտաժված սրճարաններից մեկը պատկանում է Միքայել Մինասյանին, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա իրավական ձեւակերպումների խնդիր է: Ինձ հայտնի է, որ սրճարանների մի մասի դեպքում հնարավորություն կար պայմանագիրը լուծել միակողմանի: Այլ դեպքերում էլ դատարան են դիմել տնտեսվարողները: Հավաստիացնում եմ, որ բոլոր դեպքերում, երբ հնարավոր կլինի տարածն ազատել սրճարանից, համապատասխան որոշումներ կկայացվեն»,-եզրափակեց վարչապետը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ