Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել, իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով. «Ժողովուրդ»

Մարտ 19,2019 13:12

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել եւ այն քննարկման դրել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել, իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով։

Ըստ նախարարության՝ տեխզննման կտրոնի արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ։ Այս գերատեսչությունը վստահ է, որ այս տեղեկությունները բավարար են տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար։ Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում։ Այսինքն՝ հնարավոր կլինի վերահսկել առանց մեքենան կանգնեցնելու։

Տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար մեքենաների համար։ Իսկ նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը՝ երեք տարի, երկրորդը՝ 2 տարի հետո, ապա տարին մեկ պարբերությամբ։ Ամբողջ ծավալով կստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները (մոտ 12000 միավոր) եւ 3500 կգ-ից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար, հատուկ եւ մասնագիտացված մեքենաները տարվա մեջ մեկ անգամ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արգելակային համակարգի եւ ղեկային կառավարման հետ կապված հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո պարտադիր պետք է կրկնակի տեխզննում անցնի մեքենան։ Իսկ մյուս դեպքերում արատորոշման քարտում եւ էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները։

ՏԿՏՏՆ-ն վստահ է, որ այս ամենի արդյունքում կբացառվի վարորդների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու եւ առանց տեխզննման կայան ներկայանալու, հողմապակուն փակցնելով մեքենաների շահագործումը։

Ավելին՝ վերահսկողություն կիրականացվի ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ մեքենայի փաստացի տեխզննում անցնելու կամ չանցնելու նկատմամբ։ Բացի վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, կտուգանվեն նաեւ կայանները՝ տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար։         .

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031