Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր գլխից հանենք, որ աղքատ ենք` կերջանկանա՞նք». բանավեճ Գեւորգ Պետրոսյանի եւ Արտակ Զեյնալյանի միջեւ

Մարտ 19,2019 13:02

ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրում «երջանիկ քաղաքացի» հասկացություն կար: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, կառավարության 2018 թվականի ծրագրի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, հարցի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց`որքանո՞վ է իրականացվել «երջանիկ քաղաքացի» հասկացողությունը:

«Եթե կարճ ձեւակերպեմ, իմ պատկերացմամբ երջանիկ քաղաքացին արժանապատիվ աշխատանքով ընտանիքիդ ու ընկերներիդ կողքին երկար ու առողջ ապրելու հնարավորությունն է: Հիմա ամեն օր լսում ենք` լուծարվում է այսինչ կազմակերպությունը, կրճատվում են այսինչ հաստիքները, քանդվում են սպասարկման ոլորտի օբյեկտներ, դրանով ավելանում է գործազրկությունը, պետության սոցիալական բեռը: Այս վիճակը որքանո՞վ է համահունչ երջանիկ քաղաքացի կատեգորիայի հետ»,- հարցրեց պատգամավորը:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց` երջանկության բազմաթիվ ձեւակերպումներ կան, դրանց մեջ մտնում են նաեւ Գեւորգ Պետրոսյանի թվարկածները. «Բավարարվածության զգացումն է ընդհանուր առմամբ այդ երջանկության զգացողությունը, եւ, դա դուք կապեցիք պետական ապարատի կրճատման հետ, կամ սպասարկման օբյեկտների ապամոնտաժումների հետ: Երջանիկ քաղաքացի կոնցեպտի մեջ պետք է տեղավորվի նաեւ արդյունավետ կառավարումը, օրինականության սկզբունքը: Եթե սպասարկման օբյեկտները անօրինական են եւ անարդար, ապա պետք է ապամոնտաժվեն՝ ապահովելու մեծամասնության իրավունքները»:

«Այսինքն, նշանակում է, երջանիկ է նա ով բավարարվա՞ծ է, կամ եթե բավարարված եք, ուրեմն երջանի՞կ եք. ինչո՞վ է բավարարված: Ես գիտեմ, որ մարդը բավարարված է արժանապատիվ աշխատանքով եւ օր ծերության արժանապատիվ կենսաթոշակով: Եթե չկա աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակի բարձրացում, հետո հիմնարկների լուծարումը… հիմա այս պայմաններում երջանկությունը ո՞րն է: Եթե մեր գլխից հանենք, որ աղքատ ենք` կերջանկանա՞նք»:

Արտակ Զեյնալյանը պնդեց`օպտիմալացումն աստիճանաբար, պետք է քաղաքացիների բարեկեցության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031