Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին. «Վարկածներից մեկով՝ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանել»

Մարտ 19,2019 12:53

Մարտի մեկի իրադարձությունների տասը զոհերի սպանությունների մեղավորներին բացահայտելու նպատակով նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, «Մարտի մեկի» քրեական գործն արդեն իսկ հարուցված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գործ ունենք նրա հետ, որ կրակված փամփուշտների պարկուճները փոխված են եղել: Ինչո՞ւ, որովհետեւ դրանց փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ սպանությունները կատարողներին բացահայտելու առումով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա հարցադրում արեց. «Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ պարկուճները փոխել: Տեսակետը կա, որ այդպես փորձ է արվել նաեւ բանակի ներգրավվածությունը թաքցնել, բայց մեծ հավանականություն ունի նաեւ այն վարկածը, որ դրանց թվում եղել են այն պարկուճները, որոնք կապվել են սպանությունների հետ: Սա նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանել: Այդ մարդիկ պետք է գան ու ասեն, թե ինչու են փոխել պարկուճները: Բայց, կարծես թե, ցանկություն չկա, ինչը լավ չէ»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ամեն դեպքում, արվելու է ամեն ինչ՝ մարտի մեկի սպանությունների բացահայտման համար:

https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031