Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանական գազը տարանցելու նպատակով ՀՀ-ում նոր խողովակաշար չի կառուցվի». Փաշինյան

Մարտ 19,2019 12:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջերս Իրան կատարած իր այցին՝ պատասխանեց հարցին, թե արդյոք Իրանում կատարած՝ ՀՀ-ն պատրաստ է տարանցիկ երկիր լինել իրանական եւ թուրքմենական գազի համար» հայտարարությունը ենթադրո՞ւմ է ՀՀ-ի տարածքում գազի նոր խողովակաշարի կառուցում, եւ արդյոք Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Վրաստանը համաձա՞յն են նման ծրագրի հետ: «Նույն գործողությունը  կարելի է անել նույն խողովակով: Խոսքը նոր խողովակաշարի մասին չէ, ներկա գազատարով էլ կարելի է նույնն անել»,-նախ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչեւ Իրան մեկնելը խոսել է Վրաստանի վարչապետի, ՌԴ նախագահի եւ Թուրքմենստանի նախագահի հետ եւ հայտնել, թե Իրանում հարցերի ինչ շրջանակ է քննարկելու. «Կարեւոր էր իմանալ, թե Վրաստանն ու Թուրքմենստանը որքանո՞վ են հետաքրքրված նման խոսակցությամբ: Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաեւ որոշվել, որ այս թեման Իրանում քննարկվելիք կարեւոր կետ է լինելու: Քննարկումները շարունակվում են, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության: Հետաքրքրություն կա եւ այն միանման չէ»:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ն պետք է հնարավոր ուղղություններով գործակցությունը զարգացնի Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, ԵՄ-ի հետ. «Նախաձեռնողականություն եւ գաղափար պետք է ունենանք: Նման զարգացումներն էական են նաեւ տարածաշրջանում կայունության ապահովման համար»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031