Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ու հնչում է այն մարդու շուրթերից, որն ամենալավը պիտի իմանար, որ ցանկացած երկրի «մանդատի տակ» գտնվելով՝ Հայաստանը միայն տարածքային կորուստներ է ունեցել. «Հայկական ժամանակ»

Մարտ 19,2019 12:38

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տեսակետ է հայտնել, թե Արցախը պետք է լինի «մանդատային տարածք», ու «մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծում ա մի հատ քարտեզ…» եւ այլն։ Պարզ ասած՝ 2020թ. ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող գործիչն առաջարկում է հակամարտության կարգավորումը վստահել բացառապես Ռուսաստանին։

Խնդիրը նաեւ ռազմավարական եւ մարտավարական բաղադրիչներ ունի։ Բանն այն է, որ այսօր Արցախն իր «մանդատը» (իր անունից բանակցելու իրավունքը) անգամ Հայաստանին չի տալիս, ու ճիշտ է անում։ Ոչ թե այն պատճառով, որ իրար չեն վստահում (նման հարց գոյություն չունի եւ գոյություն ունենալ չի կարող), այլ որովհետեւ դա բանակցային լիարժեք ֆորմատը վերականգնելու եւ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու ամենակարճ ճանապարհն է: Այսինքն՝ այս հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանություններն իրենց առջեւ հստակ խնդիր են դրել եւ համատեղ ջանքերով փորձում են հասնել դրա լուծմանը։ Ու այս իրավիճակում հնչում են տեսակետներ, որոնք տրամագծորեն հակադրվում են այդ քաղաքականությանը։ Ու հնչում են այն մարդու շուրթերից, որն ամենալավը պիտի իմանար, որ ցանկացած երկրի «մանդատի տակ» գտնվելով՝ Հայաստանը միայն տարածքային կորուստներ է ունեցել, իսկ հաղթանակներ տոնել է միայն այն կարճատեւ պահերին, երբ տարածաշրջանը ժամանակավորապես որեւէ գերտերության «մանդատի տակ» չի եղել։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականությունը որեւէ զիջման չգնալու որոշում է, իսկ երրորդ կողմի «մանդատի տակ մտնելը»՝ զիջումների գնալու պատրաստակամության վկայություն, հետեւաբար՝ տվյալ դեպքում գործ ունենք «հաղթողականության» եւ «պարտվողականության» հակադրության հետ։ Իրականում դա այդպես չէ: Որովհետեւ հակամարտության խաղաղ կարգավորումը, եթե դա ընդհանրապես հնարավոր է, հիմնված է լինելու փոխադարձ (եւ փոխադարձորեն ընդունելի) զիջումների վրա։ Բայց խնդիրն այն է, որ այդ զիջումները մե՛զ համար ընդունելի լինեն, եւ ոչ թե «մանդատի տիրոջ» համար։ Որոշողը մենք պիտի լինենք, եւ ոչ թե պիտի սպասենք-տեսնենք՝ «մանդատի տիրոջ» կարծիքով այդ զիջումները մեզ համար ընդունելի՞ են, թե ոչ։ Առավել եւս, որ դիմացինն ընդհանրապես հրաժարվում է խոսել զիջումների մասին, ու դեռ հարց է՝ այդ իրավիճակում արժե՞ ընդհանրապես փոխզիջումների հարց բարձրացնել, թե ոչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031