Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ եւ նոր աշխատատեղեր»

Մարտ 19,2019 12:22

Փետրվարին հիպոթեքային վարկավորման ծավալները նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել են հարյուր տոկոսով: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարության ծրագրերի շրջանակում հիպոթեքային վարկավորման աճը կազմել է 140 տոկոս: Հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է երեսուն տոկոսով: Մասնագետների որակմամբ՝ սա ահռելի աճ է: Սա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, որը հանգեցնելու է նոր աշխատատեղերի՝ նաեւ շինանյութերի եւ սպասարկման ոլորտում: Սա շատ կարեւոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատման»,-համոզմունք հայտնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ այս պահին ՀՀ-ում Կառավարության հետ քննարկվող 89 ներդրումային ծրագիր է քննարկվում՝ 2 7 միլիարդ դոլարի ծավալով:

https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031