Մարտի 17-ին՝ կիրակի օրը, առանձին հայտարարություն տարածեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն՝ մտահոգություն հայտնելով Երեւանի քաղաքապետարանի իրականացրած գործողությունների առնչությամբ։ «Քաղաքային իշխանությունների թիրախավորված շտապողականությունը եւ դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։ …Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը։ Ի դեպ, այդ նույն քաղաքացիների ձայներով են ընտրվել նրանք»,- հայտարարության տոնայնությունն ավելի խստացրել էր կոմիտեն։
Համաձայնեք՝ այս հարցում ՀՅԴ հետեւողականությունը մի տեսակ շատ է աչքի զարնում։ Կմտածեք՝ որպես սոցիալիստական կուսակցություն՝ նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նման հարցերին, այդ իսկ պատճառով միանգամից երկու հայտարարություն են արել։ Ասել է թե՝ գաղափարական պայքար են մղում՝ ընդդեմ քաղաքային պոպուլիստ իշխանությունների։ Իրավունք ունեք այդպես մտածելու։ Բայց հիասթափեցնենք, ամենեւին էլ այդպես չէ։ Այդպես չէ, որովհետեւ տվյալ դեպքում գաղափարական պայքարի նշույլ անգամ չկա. այս կուսակցության առանցքային դեմքերից ոմանք Օպերայի տարածքից ապամոնտաժման ենթակա սրճարանների սեփականատերերն են։ Նրանցից ամենահայտնին Միքայել Մանուկյանն է, որ Երեւանի ավագանու վերջին արտահերթ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ ընտրացուցակը։ Ըստ այդմ՝ դրանով էին պայմանավորված «Դաշնակցության»՝ իրար հաջորդած հայտարարությունները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում