Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյան. «Հիմա մարդիկ սովորել են իրենց ձայնը լսելի դարձնելու համար մայրուղի փակել, որ արձագանքը արագ լինի». «Ժամանակ»

Մարտ 19,2019 11:18

Հայաստանի տարբեր մարզերում բողոքի օջախներ են սկսել գործել։ Գրեթե ամեն օր տարբեր պահանջներով տարբեր մարզերում բնակիչները ճանապարհ են փակում` ներկայացնելով ամենատարբեր պահանջները։ Մի մարզում դպրոցի տնօրենի հրաժարական են պահանջում, մյուսում պահանջում են, որ գետի վրա հերթական ՀԷԿ-ը չկառուցվի։ Երրորդ մարզում ոռոգման ջրի խնդիր է։ Դե, իսկ Երևանում կառավարության մոտ պահանջ են ներկայացնում գազավորված ըմպելիքներ արտադրողները, գրավատների ու փոխանակման կետերի աշխատողները, քանդվող սրճարանների սեփականատերերը և այլ բողոքավորներ։

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի խոսքերով՝ ճանապարհ փակելու, պետական շենքերի շրջափակման «ձևաչափը» ներմուծվեց հենց թավշյա հեղափոխության ժամանակ։ Հենց այդ ժամանակ մարդկանց սովորեցվեց՝ իրենց բողոքը կարելի է ձևավորել, ձևակերպել ակտիվ գործողություններով։ «Իսկ դա եղավ, քանի որ նախկին իշխանությունները գրելով, բարձրաձայնելով ուշադրություն չէին դարձնում, ձգձգում էին, ականջի հետև էին գցում մարդկանց պահանջը։ Դրա համար էլ հիմա մարդիկ սովորել են իրենց ձայնը լսելի դարձնելու համար մայրուղի փակել, որ արձագանքը արագ լինի։ Սա այն պրակտիկան է, որը ներմուծվեց հեղափոխության ժամանակ։ Ժողովուրդը դա ընկալեց, սովորեց և հիմա, հետո էլ՝ ապագայում էլ կիրառելու է այդ ձևաչափը։ Մենք դրան պետք է պատրաստ լինենք»,- ասաց Պողոսյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031