Մարտի 20-ին Ճապոնիայում մեկնարկելու է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով մրցավայր են մեկնել Հայաստանի հավաքականի անդամներ, մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը:
Առաջինը կմեկնարկի Անաստասիան, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկը սահադաշտ կմտնի հաջորդ օրը՝ մարտի 21-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ