Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն օրենքներ է ստորագրել կեղծ նորությունների դեմ պայքարի մասին

Մարտ 18,2019 19:33

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենքներ է ստորագրել կեղծ նորությունների դեմ պայքարի, դրանց համար նախատեսվող տուգանքների ինչպես նաև պետությանը և հասարակությանը վիրավորող տեղեկատվության տարածման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթուղթն արգելում է հրապարակել ոչ հավաստի հասարակական նշանակության տեղեկատվություն՝ որպես հավաստի տեղեկատվություն, եթե այն պարունակում է սպառնալիք քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին, խարխլում է հասարակական կարգը և անվտանգությունը, խոչընդոտներ է ստեղծում կենսական նշանակության օբյեկտների, ենթակառուցվածքների, բանկերի, էներգետիկ օբյեկտների, արդյունաբերության և կապի գործունության համար:

Նման դեպքերում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները կարող են պահանջել սահմանափակել հասանելիությունը գրանցված ցանցային ռեսուրսներին:

Նման դիմում ստանալու դեպքում «Ռոսկոմնադզորը» տեղեկացնում է խմբագրությանը ոչ հավաստի տեղեկատվությունը ջնջելու անհրաժեշտության մասին, ինչը պետք է անմիջապես կատարվի: Հակառակ դեպքում «Ռոսկոմնադզորը» քայլեր կձեռնարկի պարբերականի հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ:

Հասանելիությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ ռեսուրսի սեփականատերը հեռացնի տեղեկատվությունը:

Քաղաքացիների կյանքին և անվտանգությանը սպառնալիք ստեղծող, հասարակական կարգը զանգվածաբար խախտող ոչ հավաստի տվյալների տարածումը, եթե այդ գործողությունները չեն պարունակում քրեական պատիժ, պատժվում են քաղաքացիական անձանց համար 30-100 հազար ռուբլի տուգանքով, պաշտոնատար անձանց համար՝ 60-200 հազար, իրավաբանական անձանց՝ 200-500 հազար:

Կենսական կարևորություն ունեցող հանգույցների, ենթակառուցվածքների, կապի և էներգետիկայի գործունեությանը խոչընդոտող կեղծ նորությունների տարածումը պատժվում է քաղաքացիական անձանց համար՝ 100-300 հազար ռուբլի տուգանքով, պաշտոնատար անձանց համար՝ 300-600 հազար, իրավաբանական անձանց՝ 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի:

Պուտինը նաև օրենք է ստորագրել մարդու արժանապատվությունը, պետությանը կամ պետական խորհրդանիշները վիրավորող տեղեկատվությունն արգելափակելու մասին:

Նման տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները դիմում են «Ռոսկոմնադզորին», որը պետք է սահմանափակի այդ ռեսուրսների հասաանելիությունը և քայլեր ձեռնարկի դրանք հեռացնելու ուղղությամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031