Մարտի 15-ին ժամը 23.55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողները ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 2 խմ փայտանյութով, որի ձեռք բերման վերաբերյալ ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Նվեր Ղ.-ն, չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ մարտի 15-ին Մարգահովիտ գյուղի մոտակա անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ և փայտանյութը բեռնել իր ավտոմեքենան՝ Թեղուտ գյուղ տեղափոխելու նպատակով:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ Վանաձորի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն