Այս տարի բնական և շմոլ գազից գրանցվել է թունավորման 129 դեպք, որից 84-ը շմոլ գազից է։ Զոհվել է 5 քաղաքացի։
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի,տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանը տեղեկացնում է, որ 2017- 2019 թվականներին շմոլ և բնական գազից թունավորումները ունեցան նվազման միտում։ 2017 թվականին բնական և շմոլ գազից գրանցվել է 429 դեպք, իսկ 2018 –ին 374 դեպք։ 2017 թվականին եղել է 7 զոհ, 906 թունավորում, իսկ 2018-ին է 1 զոհ, 675 թունավորում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: