Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր Հայֆիլմը կաթիլայինի տակ պառկած է, պետությունն ի՞նչ է անում». Կինոարտադրողների բողոքը՝ ԱԺ-ում

Մարտ 18,2019 17:41

Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը քննարկում էր կազմակերպել կինոարտադրողների հետ: Վերջիններս ներկայացրեցին, թե ինչ խնդիրների են բախվում, խոսեցին «Կինոյի մասին» օրենքի կարեւորության, հարկային արտոնությունների բացակայության, ցածր ֆինանսավորման մասին:

Խորհրդային հայ տիկնիկային մուլտարվեստի ներկայացուցիչ, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը դժգոհեց կինոարտադրողների մասնատված աշխատելաոճից. «Մեզ մոտ մասնատումը կբերի նրան, որ փոքրիկ-փոքրիկ…իմ մեծ ցանկությունն է, որ հայ կինոն նորից գործի: Լինի մեծ կառույց՝ կառավարելի…Անցյալ տարի հայկական անիմացիայի 80 ամյակն էր, մենք ակնկալիք չունեինք շատ բաների, բայց գոնե հիշվեր»:

Կինոռեժիսոր Գառնիկ Սարգսյանն ասաց՝ գլոբալ հարց եք քննարկում՝ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու հայ կինոն. «Էսօր Հայֆիլմը կաթիլայինի տակ պառկած է, պետությունն ի՞նչ է անում»:

ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ներկայացնող Հովհաննես Գալստյանն ասաց. «Մենք ուսումնասիրել ենք խնդիրները, երկու փաթեթ կա պետական կառավարման մոդելի խնդիրը կինոյի, որովհետեւ տրամաբանությունը կարծես պետական կառավարման փոխվում է: Պետական կառավարման տրամաբանությունն է օպտիմալացումն ու արդյունավետության բարձրացումը: Ֆեդերացիան առաջարկ է ներկայացրել կառավարությանը, հիմա քննարկումների մեջ ենք, որի նպատակը պետական կառավարման մոդելի արդյունավետության բարձրացումն է: Իմ հացադուլ սկսելու հիմնական պահանջը հենց դա էր՝ պետական կառավարման մոդելի փոփոխությունը: Երկրորդ մեծ փաթեթը օրենսդրական կարգավորման խնդիրն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031