Լրահոս
Օրվա լրահոսը

Ավշարցի դասադուլավոր դպրոցական. «Բոլորը թքած ունե՞ն մեզ վրա»

Մարտ 18,2019 15:52

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում արդեն մեկ շաբաթ է՝ դասադուլ եւ գործադուլ է: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները պահանջում են նոր տնօրենի հրաժարականը, որը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, որպեսզի այդ պաշտոնում նշանակի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին:

«Մենք մեկ շաբաթ է՝ դասադուլ ենք անում, ու ոչ մեկ մեզանով չի հետաքրքրվում: Մեր պահանջն է, որ տնօրենը հրաժարական տա: Ես չեմ հասկանում, բոլորը թքած ունե՞ն մեզ վրա, մենք մեկ շաբաթ է՝ դասի չենք գալիս ու դա ոչ մեկին չի հետաքրքրում»,-ասաց դպրոցականներից մեկը:

«Մեր կրթության իրավունքն է ոտնահարվում…Մենք գրել ենք նախարարին, փոխվարչապետին, բայց մեզ որեւէ մեկը չի պատասխանել»,-ասաց մեկ ուրիշը:

12-րդ դասարանցիներն էլ դժգոհեցին, որ ավարտում են, սակայն ոչ մի բանի չեն պատրաստվել: Նրանց մեջ կան օլիմպիադայի հաղթողներ, որոնք Գայանե Մարտիրոսյանի սաներն են:

«Եթե մենք անչափահաս մարդիկ ենք, փողոց ենք փակում, ինչու մեզ հետ չխոսեն, մենք ուզում ենք իր հետ խոսել, ինքը խուսափում է»,-ասաց մի աշակերտ` նկատի ունենալով տնօրենին:

«Եթե ինքը զայրացրել է ամբողջ համայնքին, ինչպե՞ս է պատրաստվում աշխատել այն համայնքի հետ, որն իրեն չի վստահում»,-ասաց նույն դպրոցի մի աշակերտուհի:

Երեխաները շեշտեցին, որ որեւէ մեկը չի հորդորել իրենց դասերը շարունակել, նման հորդոր չի եղել նաեւ ԿԳ նախարարի կողմից: Նաեւ նշեցին, որ որեւէ մեկը իրենց սադրանքների չի մղում, ինչպես փորձում են ներկայացնել:

https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2359290421024868/

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031