Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել

Մարտ 18,2019 14:44

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման առթիվ հարուցված գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը:

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել:

Նիստը նախագահում էր դատավոր Մհեր Արղամանյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031