Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբովյան փողոցի կրպակատերերի պարագայում ընդվզում չեղավ, որովհետեւ նույն «թայֆա»-ի մարդիկ էին». Լեւոն Գալստյան

Մարտ 18,2019 14:38

«Հանրային տարածքները երկու տասնամյակ զավթված են եղել ապօրինի ձեւով: Հիմա դրանք հնարավոր եւ տրամաբանությանը մոտ միջոցներով պետք է վերադարձնել հանրությանը: Իհարկե, բոլորը քանդել պետք չի, բայց որոնք կառուցվել են ապօրինի, պետք է վերացնել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարանների քանդմանը, ասաց «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը:

Նա նկատեց՝ Երեւանում կան անմխիթար վիճակում գտնվող կանաչ գոտիներ, բայց գործընթացը պետք էր սկսել հենց Ազատության հրապարակից, ինչպես նաեւ՝ Օղակաձեւ այգուց, քանի որ դրանք իրականության՝ ապօրինությունների ցցուն եւ դասական օրինակն են. «Այլապես պարզ է, որ Ազատության հրապարակի սրճարաններն առաջնային չէին»:

Հետաքրքրվեցինք՝ «տարիներ առաջ, երբ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Աբովյան փողոցի «բուտիկներն» ապամոնտաժվեցին, վերջիններիս սեփականատերերի եւ աշխատակիցների կողմից նման ընդվզում չեղավ. ձեր կարծիքով՝ ինչո՞ւ»: Լեւոն Գալստյանը պատասխանեց. «Այն ժամանակ նրանց տվել էին տարածքներ, որպեսզի գային Մաշտոցի պուրակ, այդ պատճառով մեծ ընդվզում չեղավ: Բայց, ինչպես հիշում ենք, Մաշտոցի պուրակում քաղաքացիական մեծ ընդվզման շնորհիվ այդ ամենը չեղավ: Նրանք նույն՝ իրենց «թայֆա»-ի մարդիկ էին, որոնց որոշել էին ինչ-ինչ պատճառներով հանել Աբովյան փողոցից: Նույն համակարգի մարդիկ իրար մեջ չեն ընդվզում, իրար հետ այդ որոշումը կայացրել էին՝ փոխադարձ համաձայնությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031