Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի բժիշկների միության» անդրանիկ ժողովին կարևորվել են բժիշկների պաշտպանվածության խնդիրները

Մարտ 17,2019 20:25

Տեղի ունեցավ «Հայաստանի բժիշկների միության» անդրանիկ ժողովը, որին ներկա էին կառույցի հիմնադիրները, բժիշկներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։

Ժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրեցին միության նպատակը, խնդիրները, կառուցվածքը, ստեղծման անհրաժեշտությունը, բժիշկների պաշտպանվածության խնդիրները, առողջապահության ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, նմանօրինակ կառույցների գործունեության միջազգային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը:

Զեկույցներից հետո մասնակիցների միջև տեղի ունեցավ քննարկում։

«Հայաստանի բժիշկների միության» առաջին ընդհանուր համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիս ամսին:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031