Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչ կապ կա դեպրեսիայի, աղիների միկրոֆլորայի և արևի լույսի միջև

Մարտ 17,2019 23:00

Աղիների աշխատանքը հսկայական ազդեցություն ունի մարդու հոգեկան առողջության վրա․ այս մասին են փաստում մի շարք հետազոտությունները։ Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները կապվում են հոգեկան ու հոգեբանական տարատեսակ խանգարումների հետ՝ ներառյալ դեպրեսիան, անհանգստությունը, տագնապի զգացողությունը, գերակտիվությունը, անգամ շիզոֆրենիան։

Այս կապը մասնավորապես բացատրվում է այսպես՝ պատկերավոր ասած՝ մենք երկու ուղեղ ունենք, մեկը՝ գլխում, մյուսն՝ աղիներում, որոնք կապված են թափառող նյարդով։

Իսկ թափառող նյարդը հիմնական երթուղին է, որով աղիքային բակտերիաներն ուղեղին ինֆորմացիա են փոխանցում․ ահա թե ինչու է հոգեկան առողջությունն այդքան սերտորեն կապված աղիների միկրոֆլորայի հետ։

Լուսանկարը՝ rosa-tv.com

Այսպես, կան հիմնավորումներ, որ թթվեցրած բանջարեղենի օգտագործման շնորհիվ երիտասարդների մոտ նվազում են  սոցիալական տագնապային խանգարումները, իսկ օրգանիզմում Bacteroides fragilis բակտերիայի շտամի առկայությունն օգնում է հաղթահարել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները (երբ կա զգացողություն, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել):

Աղիքային բակտերիաներն արտադրում են տրամադրությունը բարձրացնող նեյրոմեդիատորներ (հաղորդիչներ)։ Ի դեպ, «ուրախության» հորմոն համարվող սերոտոնինի ամենամեծ քանակությունը կուտակված է աղիներում, այլ ոչ թե գլխուղեղում։

Սակայն այն տեղային ազդեցություն ունի, քանի որ աղիքային ծագման նեյրոմեդիատորները չեն կարող հաղթահարել գլխուղեղի հեմատոէնցեֆալիկ արգելքը։

Աղիների բուժումն օգնում է պայքարել հոգեկան որոշակի խնդիրների դեմ, ինչպիսին, օրինակ, դեպրեսիան է։

Հետազոտողներն ավելի ու ավելի հաճախ են դիտարկում աղիների բորբոքման և դեպրեսիայի կապը, իսկ աղիների աշխատանքի կարգավորման առաջնային պայմաններից մեկը, ինչպես հայտնի է, սննդակարգի փոփոխությունն է։

Սննդակարգի օգնությամբ աղիների օգտակար ֆլորա ձևավորելու համար արժե կիրառել հետևյալ խորհուրդները։

1․Սնվել բնական մթերքներով՝ խուսափելով վերամշակված տարբերակներից։ 2009 թ․-ի ուսումնասիրությունների համաձայն՝ վերամշակված սննդանթերքի օգտագործումը 60 տոկոսով մեծացնում է դեպրեսիայի վտանգը, իսկ բնական մթերքների օգտագործումը պաշտպանիչ ազդեցություն է գործում։

Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը նշանակալիորեն փոխում է աղիների միկրոֆլորան՝ խթանելով ախտածին միկրոբների առաջացումն ու օգտակար բակտերիաների վերացումը։

Սննդային արհեստական հավելումների, հատկապես արհեստական քաղցրացուցիչ ասպարտամի կողմնակի ազդեցություններից մեկը դեպրեսիան և խուճապի նոպաներն են։ Տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեն նաև արհեստական գունավորիչները։

2.Ամենօրյա սննդակարգում ներառել ֆերմենտացված ու մշակովի մթերքներ․ որքան բազմազան՝ այնքան լավ։

3.Ուտել բջջանյութով հարուստ սննդամթերք՝ մրգեր ու բանջարեղեն, կանաչի, կտավատի ու չիայի սերմեր, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ և ծաղկակաղամբ, հատապտուղներ, արմատապտուղներ, ոլոռ, պրոբիոտիկներով հարուստ մթերքներ, ինչպիսիք են սխտորը, սոխը, ծնեբեկը և այլն։

4.Ավելացնել օգտակար ճարպերով, օմեգա 3 կիսաչհագեցած ճարպաթթուներով հարուստ մթերքների օգտագործումը․ այդպիսիք են ծովային ձկնատեսակները, ընդեղենը, ավոկադոն, կոկոսն ու կոկոսի յուղը, եռգլիցերիդներով հարուստ ճարպերը, կարագն ու տնական ձուն։

5Խուսափել հակաբիոտիկներից, քլորացված ջրից, հակաբակտերիալ օճառներից, գյուղատնտեսական քիմիկատներից, աղտոտված օդից․ այս ամենը բացասաբար է անդրադառնում աղիների միկրոֆլորայի վրա։

Նոր Զելանդիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց են տվել, որ թարմ մրգերի ու բանջարեղենի օգտագործումն ընդամենը 2 շաբաթվա ընթացքում կարող է բարելավել մարդու հոգեկան վիճակը։

«Այն երիտասարդները, որոնք 14 օրվա ընթացքում ամեն օր լրացուցիչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործել իրենց սննդում, ավելի մոտիվացված են եղել և կենսական ուժերի վերելք են զգացել»։

Արևն ու վիտամին D-ն նույնպես ազդում են հոգեկան առողջության վրա։

Հոգեկան առողջության վրա խորը ազդեցություն ունի արևային լույսը։ Որոշակի տվյալներ կան, որ վիտամին D-ի՝ 20 նգ/մլ-ից ցածր մակարդակի դեպքում 85 տոկոսով ավելանում է դեպրեսիայի վտանգը՝ համեմատած 30 նգ/մլ-ից բարձր մակարդակի հետ։

Մի շարք ուսումնասիրություններ փաստում են, որ վիտամին D-ի համապատասխան մակարդակը կարող է թեթևացնել դեպրեսիայի ախտանշանները։ Համարվում է, որ դրան նպաստում են վիտամին D-ի հակաբորբոքային հատկությունները, ինչը կրկին ապացուցում է, որ դեպրեսիայի հիմքում բորբոքային գործընթացներն են։

2015 թ․-ին հրապարակվել է հետազոտություն, որի շրջանակներում ուսումնասիրվել էին խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հյուսիս-արևմուտքում ապրող 18-25 տարեկան կանայք․ պարզվել է, որ այդ կանանց մոտ աշնան, ձմռան և գարնան ամիսներին վիտամին D-ի անբավարարության (30 նգ/մլ և ավելի ցածր) հետևանքով դեպրեսիայի կլինիկական զգալի ախտանշաններ են ի հայտ գալիս։

Ինչպե՞ս է արևի լույսն ազդում տրամադրության վրա

Սակայն արևի լույսի դրական ազդեցությունը հոգեկան առողջության վրա միայն վիտամին D-ի առկայությամբ չի բացատրվում։ «Դերմատոէնդոկրինոլոգիա» ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ մաշկի տարբեր շերտերում առկա լույսը կլանող մոլեկուլների (քրոմոֆոր) մեծամասնությունը կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները և դրանց հետ սիներգիկ փոխազդեցության մեջ մտնելով՝ վիտամին D են առաջացնում։

Ուլտրամանուշակագույն լույսը խթանում է վերնամաշկի բջիջները, որոնք էլ տրամադրությունը բարձրացնող հատկությամբ օժտված բետա-էնդորֆիններ են արտադրում։

Արևի կարճալիքային ինֆրակարմիր լույսն օրգանիզմն օգտագործում է միտոքոնդրիալ էներգիայի արտադրության համար, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ արևի լույսի պակասը բացասաբար է անդրադառնում բջջային էներգիայի մակարդակի վրա՝ առաջացնելով հոգնածություն, թուլություն, հնարավոր է՝ դեպրեսիա։

Ծանուցում նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

 

Աղբյուր՝ բժիշկ Ջոզեֆ Մերկոլա

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031