Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Նոր Զելանդիայի ահաբեկիչը 2016 թվականին երկու անգամ այցելել է Թուրքիա: Առաջին անգամ կասկածյալը Թուրքիայում եղել է 3, երկրորդ անգամ՝ 40 օր:
Anadolu-ն տեղեկացնում է, որ Էրդողանը նաեւ հայտարարել է, թե ներկայումս ոստիկանությունը պարզում է՝ կասկածյալն ինչո՞ւ է գնացել Թուրքիա եւ ո՞ւմ հետ է շփումներ ունեցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ