Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել 431 մարդու: Այս մասին տեղեկացվում է երկրի ղեկավարի կայքում:
Նշվում է, որ Ալիեւն այդ որոշումը կայացրել է՝ ուսումնասիրելով մի շարք դատապարտվածների, նրանց ընտանիքի անդամների եւ օմբուդսմենների դիմումները: Ընդ որում, հաշվի են առնվել կալանքի ընթացքում նրանց վարքագիծը, անձը, առողջական վիճակը եւ ընտանեկան դրությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ