Facebook սոցիալական ցանցը մեկ օրում Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող 1,5 մլն տեսաձայնագրություն է հեռացրել: Ընկերության աշխատակիցները շարունակում են արգելափակել «տեսանյութերի խմբագրված տարբերակները, որոնցում պատկերված չեն բռնության տեսարանները»:
Մարտի 15-ին Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում կրկնակի ահաբեկչություն է կատարվել: Վերջին տվյալներով, հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 50 մարդ:
Իշխանությունները պատասխանատվությունը դնում են ավստրալացի 28-ամյա Բրենթոն Տարրանտի վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ