Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը Ինդիան Ուելսում ընթացող թենիսի ներկայացուցչական մրցաշարի քառորդ եզրափակչում դժվար եւ համառ դիմակայությունում 7:6, 7:6 հաշվով առավելության է հասել ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի նկատմամբ:
Խաղը տեւել է 2 ժամ 18 րոպե: Նադալը կիսաեզրափակչում պետք է հանդիպեր շվեյցարացի Ռոժե Ֆեդերերի հետ, սակայն հրաժարվել է կորտ մտնել աջ ծնկի վնասվածքի պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ