Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հում սնկով եւ քինոայով աղցան

Մարտ 17,2019 14:30

Այս աղցանը պարունակում է այնքան օգտակար նյութեր, այնքան թեթեւ ու համեղ է, որ կարող է դառնալ տարվա բոլոր եղանակների եւ բոլոր առիթների համար շատ հարմար ուտեստ:

Անհրաժեշտ մթերքները

Ագարիկոն (շամպինյոն) տեսակի շատ թարմ սունկ- 0,5 կգ

Քինոա (սագախոտ)- 0,5 բաժակ

Ձիթապտղի յուղ- 6 ճաշի գդալ

Խառը կանաչիներ եւ կանաչ սոխ- մոտ կես կապ

Աղ, եւ եւ կարմիր պղպեղներ- ըստ ճաշակի

Կիտրոն-1 հատ

Պատրաստման եղանակը

Շատ թարմ եւ շատ սպիտակ սունկը մանրամասն լվացեք: Սնկի գլխիկի եւ ոտիկի արանքում եղած շերտը հեռացրեք (տես լուսանկարում):

Չորացրեք սնկերն անձեռոցիկով կամ սրբիչով եւ բարակ-բարակ կտրատեք երկայնակի: Լցրեք աղցանամանի մեջ, վրան աղ, պղպեղներ եւ ձիթապտղի 3 ճաշի գդալ յուղ արեք: Լվացած կիտրոնի կեղեւը մանր քերիչով քերեք, ավելացրեք սնկին, ավելացրեք նաեւ կիտրոնի հյութը: Ծածկեք աղցանամանը կափարիչով կամ պոլիէթիլենային թաղանթով եւ դրեք մի քանի ժամով սառնարան, որպեսզի սունկը համեմունքների, կիտրոնի հյութի եւ ձիթայուղի ազդեցությունից պատրաստվի:

 

Մինչ սունկը «եփվում է» կիտրոնի թթվայնության մեջ, լավ լվացեք, չորացրեք եւ մանրեք կանաչիները:

Քինոան լցրեք ցանցի մեջ, պահեք ջրի տակ մի քանի րոպեով, որ լվացվի: Լցրեք փոքրիկ կաթսայի մեջ եւ դրեք թող եփվի մարմանդ կրակով մոտ 10-15 րոպե: Եփվելուց հետո լցրեք ցանցի մեջ եւ թողեք մի քանի րոպե ջրքամվի:

Սնկի վրա ավելացրեք արդեն ջրքամված եւ սառած քինոան, կանաչիները, մնացած ձիթայուղը, մի փոքր էլ աղ, սեւ պղպեղ արեք, լավ խառնեք եւ կարող եք մատուցել:

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Քինոան եփելուց առաջ միայն մի քանի րոպե հոսող ջրի տակ պահելով չէ։ Այն պետք է լավ տրորել ցանցի մեջ , հոսող ջրի տակ, երկար լվանալով ,հեռացնելու նրա կեղևից “սապօնիներ” կոչվող շատ դառը նյութը։ Ես իմ փորձից ելնելով եմ ասում , Մելանյա ջան ։ Այլապես սալաթները դառն են ստացվում ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031