Հանրապետության տարածքում`
Մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն