Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ փաստաթուղթ տրամադրողի փոխարեն քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել կեղծիք հայտնաբերողը

Մարտ 16,2019 22:30
dat

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով չհրապարակել նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Նախաքննական տեղեկությունների մեջ մտնում են և՛ ցուցմունքները, և՛ ձայնագրություններն ու տեսագրությունները, և՛ նամակագրության ապացույցները, ինչպես նաև փաստաթղթերն՝ այդ թվում պետական մարմիններից ստացված։

ՀՔԾ-ն մատնանշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը, որի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (…) կազմելով: Այստեղ պետք է նկատենք այն նուրբ հարցը, երբ նախաքննության ընթացքում չպայքարելու դեպքում նախաքննական կեղծ փաստաթղթերի և հետևաբար սուտ ցուցմունքների հիմքով մեղադրական եզրակացությունն ուղարկվելու է դատարան, և մարդը պետք է տարիներով դատական քաշքշուկի մեջ ընկնի արդարությունը վերականգնելու համար։ Հաշվի առնենք նաև, որ ոչ բոլորն ունեն ֆինանսական բավարար միջոցներ փորձառու փաստաբան գործում ներգրավվելու, ոչ բոլորն ունեն համապատասխան կրթություն իրավական, բժշկական և այլ մասնագիտական  փաստաթղթերին որակում տալու համար:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ մատնանշվում է նաև քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը, որով հիմնավորվում է, որ առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Սակայն քրեական գործերով առկա կեղծ փաստաթղթերով կասկածյալներ ու մեղադրյալներ են ներգրավվում, և այս պարագայում ստացվում  է, որ չի ապահովվում քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թափանցիկ աշխատելաոճը: Ստացվում է կեղծ փաստաթուղթ տրամադրողի, հետևաբար կեղծ ցուցմունք տվողի ու  իր մասնագիտական հարցերում թերացած կամ ուղղորդված իրավապահ մարմնի աշխատողի փոխարեն քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել կեղծիք հայտնաբերողը:

Լրատվամիջոցներին զերծ պահել հրապարակել պետական մարմիններին առնչվող թերությունները, նշանակում է խրախուսել պետական մարմինների ոչ թափանցիկ ու ուղղորդված աշխատանքը:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031