Մարտի 15-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կապանի Հարությունյան փողոցի 5-րդ շենքի 3 բնակիչ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են ժամը 01.00-ի սահմաններում՝ տան նախասրահում տեղադրված գազի վառարանի թերի այրումից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ