Ուղիղ 95 տարի առաջ, ապրիլի 3-ին, գիշերվա ժամը 1-ին Հայաստանի կառավարությունը հավաքվել էր արտակարգ նիստի: Քննարկվում էր Երևանի գլխավոր հատակագիծը: Հատակագծի ներքևի աջ կողմում հստակ տառերով գրված էր՝ «Ա. ԹԱՄԱՆՅԱՆ»:
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, ՃՇՀԱՀ-ի, Ճարտարապետների պալատի պատվիրակություններն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ ծննդյան օրվա առիթով հարգանքի տուրք մատուցելու Ալեքսանդր Թամանյանի հիշատակին:
Ճարտարապետ, որի շնորհիվ Երևանը դարձավ Խորհրդային Միության առաջին մայրաքաղաքը, որն ունեցավ հաստատված գլխավոր հատակագիծ:
Երևանի գլխավոր հատակագիծը 20-րդ դարի քաղաքաշինական նշանավոր փաստաթղթերից է, որի նշանակությունը բազմապատիկ ավելի է արժեքավորվում այն բանով, որ չմնաց որպես գծագիր, այլ կյանքի կոչվեց կարճ ժամանակում՝ ընդամենը մեկ սերնդի աչքի առջև:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ