Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանի քաղաքացիների՝ թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխելու փորձը կասեցվել է․ ՊԵԿ

Մարտ 16,2019 13:58

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է եղել այլ դեղահաբերի հետ:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ  Մ. Ա.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի Մ. Է.-ն, ով նույն օրը ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031