Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ «Գրավատների ու փոխանակման կետերի համար պետտուրքի բարձրացումը կբերի ստվերի աճի»․ «Ժամանակ»

Մարտ 16,2019 11:48

Մարտի 11-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Բանն այն է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ 60 անգամ ավելացվելու է գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։ Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Նախօրեին գրավատների աշխատակիցները պնդում էին, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում լինի հավասարաչափ խաղի բոլոր մասնակիցների համար։ «Բայց մենք կողմնակից չենք, ասենք, որ բոլորի պետական տուրքը բարձրանա 6000 տոկոս։ Սահմանաչափը պետք է լինի այնպես, որ բոլոր կազմակերպություններն էլ հավասարապես աշխատեն»,- դժգոհում էին գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ գրավատների ու փոխանակման կետերի համար այս բարձրացումը կհանգեցնի մի շարք խնդիրների։ Մասնավորապես, այս ոլորտում տեղի կունենա մենաշնորհացում։ Բանկերը և մի քանի գրավատներ ու փոխանակման կետեր կստանձնեն այս ծառայությունների մատուցումը։ Բացի դրանից՝ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ կսկսեն այս ծառայությունները, և գները կբարձրանան, որի արդյունքում սպառողը կտուժի։

Պարսյանի խոսքերով՝ վերը նշված սուբյեկտների համար պետական տուրքի 6000 տոկոս բարձրացումը կբերի ոլորտում ստվերի աճի, քանի որ այս տուրքի պայմաններում ձեռնտու կլինի ստվերում գործել, քան վճարել օրինական պետական տուրքը։

Այս ամենից բացի, տնտեսագետի խոսքերով, տուրքի բարձրացումը կհանգեցնի գերկենտրոնացման Երևան քաղաքում, քանի որ մարզերում և այլ համայնքներում այս տնտեսվարող սուբյեկտների համար գործունեություն ծավալելը կդառնա ոչ շահավետ, ոչ գրավիչ։ «Այն խոսքերը, թե մենք ուզում ենք մեր տնտեսությունը ներառական զարգանա, երկիրը համաչափ զարգանա, դա տեղի չի ունենա»,- ընդգծեց Պարսյանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031