Կիրակի՝ մարտի 17-ին, ժամը 15-ին «Առավոտի» կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է:
Նրա հետ զրուցելու ենք օպերային հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացում հանրային շահի եւ մասնավոր շահի զուգակցման, ոստիկանության գործողությունների իրավաչափության մասին:
Անդրադառնալու ենք նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության մարտի 13-ին հրապարակած «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում Հայաստանին առնչվող գնահատականներին:
Հարցազրույցը վարում է Աննա Իսրայելյանը: