Անցած տարվա ամռանը՝ հեղափոխությունից անմիջապես հետո, իշխանությունը եւ նրա ակտիվ համախոհները խոսում էին «անցումային արդարադատության» մասին: Հետագա ամիսներին այդ խոսակցությունները մի տեսակ «փսկեցին», եւ հիմա այս բառակապակցությունը մենք լսում են հիմնականում առավել արմատական խմբերից, որոնք ուզում են ինչ-որ «Նյուրնբերգյան դատավարություն» կազմակերպել: Խանդավառության աստիճանի նվազումը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ հեղափոխությամբ ոգեւորվածները չէին պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը:
Շատերի մոտ, կարծում եմ, տպավորություն էր ստեղծվել, որ անցումային արդարադատությունը արագացված կարգով բոլոր կաշառակերներին պատժելն է, կամ՝ օլիգարխներին «թափ տալը»: Այնինչ կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելը «սովորական ռեժիմով» աշխատող իրավապահ մարմինների գործն է, եւ, ի դեպ, խորհրդարանը եւ կառավարությունն իսկապես պետք է «արագացված» աշխատեն հակակոռուպցիոն միջոցառումների վրա: Օլիգարխներին արդեն բավականաչափ թափ են տվել, բայց տնտեսությունը, ինչպես որ ոմանք կանխատեսում էին, դրանից չծաղկեց: Այդ «թափ տալն» էլ է որոշակի հարցեր առաջացնում. Ալեքսանդր Սարգսյանն, օրինակ, պետությանը (Արցախի բանակին) նվիրել է 20 միլիոն դոլար: Եթե դա բարեգործություն է, ապա պետությունը պետք է մտահոգվի այդ փողերի ծագման հարցով, իսկ եթե բռնագանձում է, ապա, ինչու հենց 20 միլիոն, ոչ թե 15 կամ 150:
Բայց Ռոբին Հուդի մասին երազանքները, ինչպես նաեւ Շարիկովի մակարդակով պատկերացումները («ամեն ինչ կիսել») կապ չունեն անցումային արդարադատության միջոցառումների հետ, որոնք ուղղված են ոչ թե իրավիճակը սրելուն, այլ հակառակը՝ կրքերի հանդարտեցմանը եւ հասարակության համերաշխությանը, ինչն իր հերթին պետք է նպաստի քաղաքական տրանսֆորմացիային: Մասնավորապես, եթե տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ (օրինակ, մի քանի հարյուր մարդ դարձել է քաղաքական հետապնդման զոհ), ապա անցումային արդարադատության մարմինները պետք է մշակեն այդ մարդկանց բարոյական եւ նյութական վնասները փոխհատուցելու ձեւերը: Կամ՝ եթե մենք ունենք հարյուրավոր նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որոնց օրինական եկամուտների եւ ունեցվածքի միջեւ «սարի ու ձորի» տարբերություններ կան, ապա (անկախ նրանից՝ իրավապահ մարմինները հարցեր ունեն այդ մարդկանց հետ, թե ոչ) անցումային արդարադատության համապատասխան մարմինը քննություն է անցկացնում, հրապարակում է այդ պաշտոնյաների ցուցակը, իսկ պետությունը հայտարարում է, որ այդ մարդիկ այլեւս երբեք իրավունք չեն ունենա պետական պաշտոններ զբաղեցել: Դա ոչ թե քրեական հետապնդում է, այլ բարոյական ինքնամաքրման հարց:
Վստահ չեմ, բայց իմ տպավորությամբ, անցումային արդարադատության պատեհ ժամանակաշրջանն արդեն անցել է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Կրքերի հանդարտեցման և հասարակության համերաշխության” հաստատման միակ գրավականը, դա արդարության վերականգնումն է: Կարծում եմ ուրիշ, ավելի կարճ ճանապարհ,մարդկությունը դեռ չի հորինել: Պետք է փաստել տխրագույն մի իրողություն, որ նախկինների դատաիրավական համակարգը իր հանցագործ կապերով, կեղտոտ գործերով և ընդհանուր շահերով դեռ իրենց տեղերում են: Մասնագետները նշում են, որ ֆինանսական հանցագործությունների բացահայտման արդյունքում պետական բյուջե վերադարձված գումարների տարբերությունը համեմատ 2017 թվականի չնչին է, ինչը վկայում է, որ դատաիրավական համակարգը սաբոտաժ է իրականացնում: Ո՞վ էլ կասկածեր: Այս համակարգը օր առաջ պետք էր վերակառուցել, սակայն այդօրինակ “պետքերը”այնքան շատ են, որ չգիտես որից սկսես: Նախկին հանցագործները բարեգործության անվան տակ գողոնն են վերադարձնում: Այդ փաստի մասին անմիջապես արձագանքեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի դեպ, ազնվագույն մի անձնավորություն: Կարծում եմ, որ այդ նեղ մասնագիտական հարցը կառավարության կողմից անտեսված չէ, ուրիշ բան, որ մենք ամեն ինչ չէ որ գիտենք, կամ պետք է որ իմանանք: Անցումային արդարադատությունը, դա առաջին հերթին, մարդու իրավունքներին է վերաբերում, ապա նոր ֆինանսական հանցագործություններին: Հեղափոխության կարևորագույն գործը պետք է լինի նախկին համակարգի գործունեության բարոյական գնահատականը: Դրա փոխարեն ամբողջ լրատվական դաշտը, TV-ն գնված են, մարդիկ ստահոտ ֆիլմեր են պատվիրում, գրքեր են գրում՝ վերամշակում են պատմությունը և փորձում վերադարձնել “ոսկե դարը”: Իհարկե, այդ ամենը ճիշտ հակառակ ազդեցությունն է թողնում, իսկ արդարությունը սպասում է իր ժամին: Հասարակության մեծ մասը այս առումով, իհարկե, դժգոհ է:
Նախկին իշխանավորները այսօր դարձել են օրենքի ջադագող և ներկայիս իշխանություններին քննադատող: Նրանք դրա բարոյական իրավունքը շուտվանից կորցրել են: Երեկվա տեսանյութում, որտեղ ներկայացվում էր Օպերայի հետ կապված այդ խառնաշփոթը, ինձ շատ դուր եկավ տիկին Թուխիկյանի մտահաղացումը “ավազակապետության թանգարանի” վերաբերյալ: Չգիտեմ, նա այդ հումորով ասեց, թե իսկապես դա լուրջ առաջարկ էր: Պատերազմում գտնվող երկրի կառավարությունը սահմանը պահող զինվորին թալանելու համար պետք է, այո, արժանանա համապատասխան գնահատականին: Ժողովուրդը համակերպված էր այդ իրողության հետ, մտածելով, ոչինչ պատերազմող երիկիր ենք, կդիմանանք, այսպիսի բաների ենք դիմացել, կարևորը բանակն է, իսկ իրենք այդ նույն ժամանակ միլիարդներ էին դիզում: Ապրիլյան պատերազմը սթափեցրեց բոլորիս: Այդ երեխաները, դեռ կյանք չտեսած երեխաները, իրենց հոգու կանչով, նույնիսկ հետ նահանջելու հրաման ստանալով, չլքեցին դիրքերը և իրենց կյանքերի գնով պահեցին սահմանը և նորից կպահեն, եթե հարկ լինի: Նման բաները մարդկանց հոգիներում անջնջելի հետք են թողնում: Եվ երբ համադրում ես այս երկու երևույթները, զարմանում ես, որ մարդ արարածը կարող է լինել այսքան վեհ և միևնույն ժամանակ այսքան ստոր: Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց չենք էլ վախենում: Սա է մեր երկիրը և սա է մեր ճակատագիրը: Իսկ նախկինները, իրենց ստորությամբ, արժանի են ավազակապետության թանգարանում, որպես թանգարանային նմուշ, “ամենապատվավոր” տեղին, որ հետագա սերունդները հասկանան, թե ինչն է պետության համար ամենամեծ վտանքը: Թող հետագա սերունդները հասկանան, որ ներսի այդօրինակ “գործիչները” շատ ավելի վտահգավոր են, քան դեմ առ դեմ կանգնած թշնամին: Թող այս աշխարհում իրենց դատեն իրենց իսկ գրված օրենքներով, իսկ մնացածը թողնենք աստծուն:
Արդարութիւն, չի նշանակէր վրէժխնդրութիւն, ոխակալութիւն: Օրինական Արդարութիւնը ոչ մէկ կապ ունի զգացումներու հետ. թէ ոչ, կը դառնայ այլ բան:
Այս սովորական շփոթը կայ աշխարհում ամէն տեղ, սակայն Հայաստանի պարագային, յատկապէս այժմու դրութեամբ, շատ ցայտուն, տարածուած եւ արմատացած է:
Հաւանաբար այդ պատճառով է որ նաեւ «անցումային արդարադատութեան» նուրբ ու բարդ յղացքի կիրառումը, Հայաստանի մէջ, պիտի տանի այլազան սայթաքումներու, որոնք աւելի պիտի վատթարացնեն կացութիւնը:
Բացի եթէ դուրսէն բերէք հարկաւոր ատեանների բոլոր դերակատարները… Որովհետեւ ներսը տիրապետում են զայրոյթը, ոխը, քէնը, ատելութիւնը, «հաշիւներ մաքրելու» նախնական ըմբռնողութիւնը, եւ բանականութեան լրիւ չգոյութիւն:
Այս նիւթին մէջ ուրեմն, սխալ չէ նոր իշխանութեան մօտեցումը, դրամական յանցագործութիւններու պարագային: Սակայն անբաւարար է աշխատանքը, այս ուղղութեամբ եւս: Նաեւ, կայ այստեղ արդարութեան միտումով անարդար լինելու վտանգը, կամ ել՝ դիտումնաւոր կերպով, արդարութեան պատրուակով այլ նպատակների հետապնդումը, քանի որ due process չկայ, տրամաբանութիւն չկայ, եւ որոշումներն ու գաւազանը մի քանի անհատների ձեռքն է միայն:
Հարգելի Հ.Շ.
նախ մի խեղաթյուրեք երևույթը՝ ոխը և արդարության վերականգնումը տարբեր բաներ են և այդքան միք անհանգստացեք Քոչարյանի համար: Նա գտնվում է ցիվիլ պայմաններում, խոշտանգված չէ, գրքեր է գրում, նրա միլիարդները “աշխատում են” նրա հաջողության համար: Վերջապես, ինքը Պուտինը, նրա ընկերն է: Գնված մեդիան, լրատվությունը, առաջին դեմքերի գաղտնալսումները և նմանօրինակ գործողությունները շատ խոսուն են: Նրա չեզոքացման անհրաժեշտությունը ակընհայտ է: Մարտի 1-ի գործը Հայաստանի համար պատվի և մեծ պատասխանատվության հարց է, որովհետև միջազգային բոլոր ատյաններում, այս հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է, երբ Հայաստանին ցանկանում են նեղը գցել: Կարծում եմ, ՀՔԾ-ն մեզանից լավ է հասկանում, թե ում հետ գործ ունի և այս գործի հնարավորինս արդարացի բացահայտման անհրաժեշտությունը: Իսկ մթնոլորտը, կհանդարտվի արդարության վերականգնման պարագայում միայն: Մ՞ի թե դա ակընհայտ չէ:
Դժբախտաբար ոչ, ակնյայտ չէ, Յարգելի Լուսինե: Նոյնիսկ հակառակն է որ ակնյայտ է: Որովհետեւ երբ որ արդարութիւն մակերեսային անուանումին տակ, խորքին մէջ, անարդարութիւն է որ կը գործադրուի, դա ոչ թէ ներազգային համերաշխութեան կը նպաստէ, այլ ընդհակառակն՝ պառակտումի, լարուածութեան, քէնի եւ մինչեւ իսկ թշնամանքի յաւելեալ աղբիւր կը դառնայ:
Օրուայ իշխանութիւնը, լինի անցեալին կամ այժմ, ինք է ճշդում թէ ինչ է «ճշմարտութիւնը», ինչպէս շատ մը այլ նիւթերու մէջ, նաեւ «Մարտ 01»-ը կապակցութեամբ: Որովհետեւ այն յորջորջման արժանի, իսկական դատավարութեան չկայ, իսկ եթէ տեղի ունենայ իսկ Հայաստանի մէջ, նորէն իմաստ չունենար, քանի որ նաեւ ակնյայտ է թէ ինչ է վիճակը այդտեղի իբրեւ թէ «դատական համակարգին»:
Ուրեմն, բացի եթէ արտաքին լուրջ ատեանի մը առջեւ տեղի ունենայ այդ դատավարութիւնը եւս, այս նիւթով – ինչպէս այլ նիւթերով – Հայաստանի մէջ կատարուող «օրինական» հետապնդումները կը կրեն շեշտակի, էական քաղաքական բնոյթ: Անցեալին ալ, հիմա ալ: Միակ տարբերութեամբ որ, այժմու իշխանութեան ամենաթանկագին խoստումներէն մէկը՝ այս դրութիւնը սրբագրելն էր:
թոյլ տուէք, խնդրեմ, պատասխանել երկու կէտերի եւս
.«Նրա չեզոքացման անհրաժեշտությունը ակընհայտ է»
այս հաստատումը ուղղակիօրէն կապուած է զայն արտայայտողի քաղաքական դիրքորոշումին
ինչ որ կը հաստանէ նաեւ, ուրեմն, բանտարկութեան էականօրէն քաղաքական բնոյթը
անցեալին, հար եւ նման միեւնոյն բանը կարող էին ըսել, այդ օրերու կարգ մը քաղբանտարկեալների պարագային, անոնք որոնք կողմ էին նախկին վարչակարգին
. իսկ, ըստ Ձեզի, քաղաքական բանտարկեալը միայն ան է, որ բանտին մէջ կը ծեծե՞ն, որուն լաւ սնունդ չե՞ն տար, եւա՞յլն…
հետաքրքրական է…
Եթե խոհանոցը տանտիրուհին կեղտոտ է պահում, բնականաբար ճանճեր ու ուտիճներ են հայտնվում, որոշ դեպքերում էլ առնետներ, հիմա մեղադրենք ճանճերին ու առնետների՞ն դրա համար, խոհանոցը կառավարությունն է, իսկ տանտիրուհին՝ ժողովուրդը: Մենք այսօր բոլոր հնարավորություններն ունենք նոր համակարգ ձեւավորելու, խոհանոցը մաքուր պահելու ու մոլորված ճանճերի ու առնետների համար անիմաստ համակարգ դառնալու:
Ա Այսօրվա Կառավարությունը լավ օրինակ է ծառայում, երբ երդում է տալիս ու անցնում իր աշխատանքին ու լավ կլինի որ նրանց դատի պետական դատարանը՝ երդմնազանցներին ազատի պետական պաշտոնից, իսկ լավ պաշտոնյային՝ պարգեւատրի : Նույնը պետք է արվի քաղաքացի դառնալու ժամանակ, դատարանները պետք է կոչվեն քաղաքացիական եւ երդմնազանցներին զրկեն քաղաքացիությունից, իսկ լավ քաղաքացիներին՝ պարգեւատրեն: Սփյուռքի հայերին էլ տալ մասնակի քաղաքացիություն, վճարեն մասնակի հարկեր պետությանը, իսկ պետությունը պարտավորվի պաշտպանել սփյուռքի հայերին սփյուռքում: Նոր համակարգ, նոր դատարաններ, քաղաքացիության նոր օրենք եւ նախկին համակարգի քաղաքացիների նոր համակարգի քաղաքացի դառնալու արարողակարգ:
Բ Եթե նախկին համակարգի նախկին քաղաքացիները եթե չեն ուզում դառնալ նոր համակարգի քաղաքացի, նրանց դատում են նախկին համակարգի օրենքներով ու ձեւերով, իսկ եթե ուզում են դառնալ նոր համակարգի քաղաքացի, բնականաբար պետք է անցնեն ինքնամաքրման արարողություն՝ նյութական եւ հատկապես հոգեւոր եւ բոլորովս մեծագույն հաճույքով մեր տաղանդով ու մեր լավագույն համակարգով նվիրվենք ապագա պատերազմներում մեր հաղթանակների կերտմանը:
Հարգելի Հ.Շ.
համ նալին եք խփում, համ մեխին: Ունենք այն, ինչ ունենք: Հայաստանի քաղաքացիների համար այս համակարգը քսան տարուց ի վեր հանդուրժում էիք, իսկ հիմա հենց այս պահին, հատուկ Քոչարյանի համար որտեղի՞ց վերցնենք Ձեր երազած “խորքային” արդարադատությունը: Փաշինյանի կառավարությունը Եվրադատարանի որոշումներով այսօր պետական բյուջեից, այդ դատարկ բյուջեից, հազարավոր եվրոների տույժեր է վճարում Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք դատված են եղել Քոչարյանի ժամանակ: Այսօր էլ թող ինքը ըմբոշխնի իր ստեղծած արդարադատությունը, թող իր կաշվի վրա զգա այդ ամենը : Հակառակ դեպքում, ի՞նչ խնդիր, իր միլիարդները կծախսի Եվրադատարանում: Ձեր երազած արդարադատությունը այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում չկա: Հայաստանում, գոնե, մարդկություն կա: Մեր հանցագործները թող աստծուց գոհ լինեն, որ Միլոշևիչի օրը չեն ընկնի: Փաշինյանը ինչքան իմպուլսիվ և զգացմունքային է, այնքան էլ ազնիվ և մարդկային: Միևնույն ժամանակ, պրեզիդենտ Արմեն Սարգսյանն էլ շատ հաջողված կադր է և երկուսի ներդաշնակ համագործակցությունը շատ ողջունելի է և հավատ ներշնչող:
Նալի-մեխի հարց չկայ, կը կարծեմ թէ յստակ է դիրքորոշումս, սակայն կը ջանամ պարզապէս փափկանկատօրէն արտայայտուիլ:
Սակայն, ես չէ որ դեռ մի տարի առաջ երազում էի թէ ձեր երկիրը այդպիսի բարձրագոյն, երանելի, օրինակելի մակարդակներու պիտի հասնի, յատկապէս Օրէնքի Գերակայութեան եւ Ժողովրդավարութեան ոլորտներում: Ձեր երազներն էին անոնք. նոյնիսկ, ստոյգ համոզումը…
Իսկապէս լաւ բան է որ հիմա այդ երկրում այսքան մեծ թիւով քաղաքացիներ, դառնալով հանդերձ իրատես («ունենք ան, ինչ ունենք») այլեւս տեւաբար չեն գանգատիր, այլ գոհ եւ ուրախ են սովորական կացութեամբ, անդրադարձած են վերջապէս թէ կատարեալ բան չկայ այս աշխարհում, դարձած են իրենց ղեկավարների հանդէպ համբերատար, հանդուրժող եւ բարեացակամ, եւ այս բոլորը՝ հիմնականօրէն այդ պատճառով որ նոր անձերէ բաղկացած է այժմ իշխանութիւնը: Ուրեմն ճիշդ է որ կար եւ ազդու էր, այդ «կախարդական փայտիկը»:
Շնորհաւորութիւն, եւ յաջողութիւն:
Յ.Գ. հարց էք տալիս՝
«որտեղի՞ց վերցնենք Ձեր երազած “խորքային” արդարադատությունը »
……………………………………………………
ահա, կարող էք զայն եւ դեռ շատ նոյնանման բաներ վերցնել նոր, դեռ այսօր իսկ շարադրուած, մի սքանչելի ոտանաւորի միջից, հենց երազելու, երազանքի մասին՝
« Երազանքը երազելու համար չէ լոկ,
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։ »
ասոր կ’ըսեն կառավարական ծրագիր…
հաւատացէք, երգիծանք չեմ անում. խորապէս տխուր եմ. որովհետեւ ամէն դէպքում ես ու իմ նմանները հանգիստ ապրում են, դուք է որ տարրական իրաւունքը ունիք նաեւ հանգիստ կեանք մը ունենալու, ձեր ընտանիքներով, զաւակներով, նորմալ միջավայրի մը մէջ նորմալ կեանք մը ունենալու, սակայն ձեզ միայն երազանք են հրամցնում, անոնք որոնցմէ կ’ակնկալէք մինչդեռ այդքան քիչ բան իսկ…
միայն թէ անկեղծօրէն ասեմ, ես համաձայն չեմ որ Տառապանքի հատակը հասած էիք… էն վախտն ալ կարելի էր յոյսեր ունել ու պահպանել… ճիշդ չէ՝ մարդուս յոյսերը կանոնաւորապէս կոտրել, յետոյ ալ գալ իրեն միայն յոյս ծախել
Արդարադատությունը պետության հիմքն է:
Արդարադատության բնութագրերը հիմնականում սահմանում են պետության էությունը եւ նրա զարգացման ուղղությունը:
Ո՞րն է ՀՀ պետության/պետականության հիմքի «անցումային» ուղղությունը:
Արդարադատությունը իրականացնում է դատական համակարգը՝ դատավորը:
«Գառը գայլին չեն վստահի»:
Հարգելի Հ.Շ.
Ձեր մեկնաբանություններում սարկազմ կնկատեմ… Դժգոհ եք և հիասթափված… Դժվարանում եմ բացատրել Ձեր քաղաքական նախապատվությունները, սակայն դա այս պարագայում շատ երկրորդական է: Ենթադրում եմ, որ օրենքի գերակայության (համեմատ Հայաստանի) երկրում եք ապրում, բարեկեցիք կյանքով և Հայաստանյան այս խառնաշփոթը սասանել, խախտել է Ձեր բարեկեցիկ կյանքի զգացողությունը, քանի որ այս երկիրը Ձեզ համար որոշակի արժեք է ներկայացնում: Հասկանում եմ… Կոպիտ ասած, Հայաստանյան իրողությունը կպել է Ձեր “շահին”: Ձեր շահը՝ “ունենալ” Հայաստանը այնտեղ հեռվում, որպես բարեկեցիկ, հարուստ, արդար և այլն երկիր, առանց որև է ցնցումների, որովհետև այդ ցնցումները խաթարում են Ձեր հոգեբանական կոմֆորտը: Պատկերացրեք, այստեղ մեր ցանկությունները համընկնում են: Սակայն մեր ու ձեր տարբերությունը այն է, որ դուք ուզում եք, իսկ մենք պարտավոր ենք դա իրականություն դարձնել: Սփյուռքը, ինչքան էլ օգնի, այս երկիրը պետք է այս հողում ապրող ժողովուրդը կառուցի: Օգնությունով դեռ ոչ մի երկիր երկիր չի դարձել: Դուք իրավունք ունեք ունենալ Ձեր տեսակետը, սակայն, ինչպես ասում են, վերքը տիրոջն է ցավ տալիս: Ձեր մեկնաբանություններում նկատել եմ անընդհատ կրկընվող “ձեր երկիրը” բառակապակցությունը: Իրավացի եք, Հայաստանը մեր երկիրն է և ըստ այդմ, այս երկրում ապրող մարդը գիտի իր քաշածը: Նա է ապրում, նա է արյուն թափում նա էլ պիտի որոշի իր անելիքը: Իսկ հիմա կփորձեմ պատասխանել Ձեր հարցերին:
“Կախարդական փայտիկ” – ժողովուրդը գոհ և ուրախ չէ, սակայն, այո, համբերատար է և գիտակից մասը, այն է՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, բարեացկամ, որովհետև մեր ներկայիս կառավարությունը ավազակներ չեն: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ երկիրը ճգնաժամի մեջ է, որ ամբողջ համակարգը իր կեղտոտ փողերով, հանցավոր կապերով դեռ պինդ նստած են իրենց տեղերում և կատաղի դիմադրում են: Այս պարագայում նորածնին ակտիվ քննադատելը, միայն թշնամու ջրաղացին ջուր լցնելն է: Իսկ այսուհետ, ժողովուրդը այլևս ՈՉՄԵԿԻՑ, լինի դա Քոչարյան թե Փաշինյան, չի հանդուրժի այն, ինչ հանդուժել էր տասնյակ տարիներ: Դա մեծ նվաճում է և զարգացում:
“Սակայն, ես չէ որ դեռ մի տարի առաջ երազում էի թէ ձեր երկիրը այդպիսի բարձրագոյն, երանելի, օրինակելի մակարդակներու պիտի հասնի, յատկապէս Օրէնքի Գերակայութեան եւ Ժողովրդավարութեան ոլորտներում: Ձեր երազներն էին անոնք. նոյնիսկ, ստոյգ համոզումը…”
Ուրախ եմ, որ ապրում եք այնպիսի երկրում, որի մասին մենք դեռ երազում ենք: Ստույգ համոզմունքի մասին դժվար է որև է բան կանխատեսել, սակայն երազանք ունենք: Դուք դրան դե՞մ եք:
Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին, նա քաղաքական բանտարկյալ չէ, նրան ներկայացված է Քաղաքական հանցագործի մեղադրանք, դրանք, տարբեր բաներ են: Եվ քանի որ նա հսկայական ռեսուրսների տեր է, Պուտինն էլ գլխից, նրա չեզոքացումը Մարտի 1-ի նման պատասխանատու և կարևորագույն գործում շատ խիստ անհրաժեշտություն էր: Կարծում եմ, բավարարեցի Ձեր հարցադրումները:
Ձեզ վստահեցնեմ որ ոչ դժգոհ եմ ոչ ել հիասթափուած: Թէպէտ այդ բառերը լիովին անտեղի չեն, սակայն բաւարար ճշգրիտ կերպով չեն բնորոշում, թէ ճիշդ ինչ են ապրում այժմ իմ նմանները: Մենք Ձեզ ջանանք հասկանալ, դուք ալ մի քիչ մեզ, կը խնդրեմ:
Ես ու իմ բազմաթիւ նմանները, դասական Սփիւռքի հայեր, ի տարբերութիւն այժմու Հայաստանի բնիկներին, որոնք այլընտրանք չունին, մեր պարագային՝ ընտրութեամբ, by choice, ոչ միայն մեր կարելին, այլ երեւի անկէ աւելին ալ, ի վնաս մեր զուտ անձնական շահերին, կատարեցինք ու դեռ պիտի կատարենք, զօրաւիգ կանգնելու համար Հայաստանին:
Վերջին տարուայ իրադարձութիւնները, մինչեւ հիմա միայն քանդումը կը հանդիսանան այդ ինչին որ, քիչ թէ շատ, կար, գոյացած էր, թէկուզ տակաւին դա շատ հեռու լինէր կատարեալից. վերեւի Ձեր խօսքերով՝ «ունէինք այն, ինչ որ ունէինք»: Եւ դէպքերը կը շարունակեն ընթանալ… ինչպէս որ բոլորս տեսնում ենք:
Նամանաւանդ իմ սերունդի օտարերկրեայ, Հայութեան կառչած, Հայ Ազգի գաղափարին հաւատացած անձերուն համար, ինչ որ պատահեցաւ, նորէն մօտ երեսուն տարի ետեւ երթալ է… – restart այդ է նշանակում չէ՞… -: Հետեւաբար, կացութիւնը մեզի մտածել կու տայ, ցաւով – եւ նոյնիսկ որոշ դառնութեամբ մը, այո, մենք ալ մարդ ենք… -, թէ՝ արդեօք զուր, պարապ ու անիմաստ տեղը՞, մեզի վիճակուած առաւելագոյն չափով, այդքան բան զոհաբերեցինք, զոհեցինք վստահաբար մեր անձնական կեանքերէն շատ բան, անտեսեցինք մեր անհատական շահերը, կազմութեան տեւաբար կազմութեան եւ վերակազմութեան տարօրինակ ընթացքի մը մէջ խրած երկրի մը համար, որ վերջին հաշուով մերը չէ, եւ որ ամէն անգամ որ հազիւ կէս քայլ առջեւ երթայ, երկու քայլ ետեւ է գնում դարձեալ, այս յարատեւ շրջապտոյտը համարելով առաջընթաց… Այսինքն, ձեզ չենք այպանում, այլ ձեւով մը՝ մենք զմեզ… Ի՞նչպէս ձեզ այպանենք, երբ որ արդէն այդ վիճակին մէջ էք. մինչ, ինչ որ ալ լինի, մենք՝ ոչ: Կը շարունակենք ուրեմն օգնել, որքան դեռ բարեհաճիք ընդունիլ մեր օգնութիւնը: Բայց երեւի այլեւս մի քիչ կոտրուած սրտով – վնաս չունի, պարտականութիւնը կապ չունի սրտի հետ – :
Հ․Շ դեմքը հայտնի է։ “Երեւանի սրճարաններէն՝ Արցախ” – 15.03.2019
https://haytougchamlian.blog/%D5%A5%D6%80%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D6%80%D5%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A7%D5%B6%D5%9D-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD/
իսկ վերադարձա՞ք Ձեր երկիրը, Տիկին Գոհար…
իսկապէս հետաքրքրուած եմ, քանի որ կարեւոր չափանիշ մըն է
Հարգելի Հ․Շ
Անշուշտ գնացինք ամուսնուս հետ Հուլիս ամսին, բայց դա դեռևս վերադարձ չէր։ Չնայած Ձեր Քոչարյանական լինելուն , շնորհակալ եմ , որ հիշեցիք։ Ձեր հիշողությունը պրոֆեսիոնալ է։ Շատ լավ գիտեք, որ մի քանի ամսում այն անհնարին է, մանավանդ որ ամուսինս դեռևս աշխատում է ֆեդերալ սեկտորում։ Այս տարի նորից կգնանք և որոշ նախապատրաստական քայլեր կանենք, առաջ Աստված։
Հարգելի Հ. Շ.
ցանկության դեպքում, բոլորին էլ կարելի է հասկանալ, իսկ Ձեզ հասկանալը, ամենևին էլ դժվար չէ. Մի պահ պատկերացնում ես դիմացինի հանգամանքները, հոգու և ուղեղի, մի փոքր լարումով ընդամենը, պատկերացնում ես նրա զգացածը: Սակայն իրական աշխարհում, դա ոչինչ չի փոխում: Թույլ տվեք չհամաձայնվել Ձեր այն դիտարկման հետ, որ «պարտականութիւնը կապ չունի սրտի հետ»: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ, որ մեր կյանքի բոլոր կարևորագույն քայլերը մեր հոգու, սրտի, խղճի, մեր էության, ինչպես կուզեք անվանեք, սակայն ոչ ուղեղի արտահայտությունն է: Եվ եթե կյանքը նորից սկսվեր, նույն պարագաների ներքո, մենք կանեինք ճիշտ նույն բանը, որովհետև դա է մեր էությունը: Դրանք գեղեցիկ բառեր չեն միայն՝ ամեն մարդ, մի աշխարհ: Հասկանում եմ, որ ձեր, սփյուռքահայության այդ նվիրումի ժամ առաջ արդյունքն եք ուզում տեսնել, դա շատ հասկանալի է և բնական: Սակայն սթափ դատելու կարողությունը ճիշտ դիրքորոշման արդյունք է դառնում և առաջ գնալու ուժ է տալիս: Երբեմն նպատակի ճանապարհը, որը դառնալով կյանքի իմաստ և նպատակ, ինչ-որ տեղ, ավելի կարևոր է անձի համար, քան ցանկացած արդյունք: Այսօր ես, տեսնելով երևույթների իրական դասավորվածությունը, հասկանում եմ, որ սա երկար ճանապարհ է և արդյունքները անկանխատեսելի, սակայն հավատում եմ՝ այս երկրում ապրողը հուսախաբված լինելու իրավունք չունի: Հերթական անգամ հավատում եմ (կառավարության ծրագիր), որովհետև չհավատալու ոչ-մի բարոյական իրավունք չունեմ: Ինչպես ասում են, ճանապարհը կհաղթահարի քայլողը: Մեկ մազոխիստական դիտարկում, որը գրեթե համոզմունք է՝ ճանապարհը որքան նեղ, երջանկության հավանականությունը այնքան մեծ: Բարեկեցիք երկրի քաղաքացին դա կարող է չհասկանալ: Մեր միակ և ամենամեծ առավելությունը ձեր նկատմամբ դա այն է, որ մենք ամեն օր սնվում ենք այս հող ու ջրից, երբ ճանապարհում եմ Երևանից դեպի Ղարաբաղ, այդ 5-6 ժամվա ընթացքում չեմ կարողանում կտրվել պատուհանից, այդ աննկարագրելի գեղեցկության ներքո ուղեղիս մեջ ժամանակ առ ժամանակ պտտվում են Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բառերը և հասկանում եմ, որ այս ամբողջը իմն է, իսկ դուք սպասում եք ձեր անկեղծ նվիրումի շոշափելի արդյունքները միայն: Սրանք անհամեմատելի բաներ են: Հասկանում եմ… Ինչպես ասում են, ամեն էռնեկ մի տեղ չի լինում և ամեն ինչ այս կյանքում իր գինը ունի: Մեր կյանքը իմաստավորվում է մեր պետք լինելով, մնացածը անցողիկ և փուչ բաներ են:
Հիմա արդէն համամիտ ու համասիրտ եղանք, Յարգելի Լուսինե: Որովհետեւ ես ալ Ձեզի պէս շատ կը սիրեմ այդ յատուկ ճանապարհը: Երկուքն ալ, թէ սկզբնապէս հարաւէն տանողը, թէ անկէ ետք բացուածը, ուր ժամերով Սեւանի կապոյտը կը տիրապետէ, հրապուրիչ եւ աննման: Այո, երանի Ձեզի որ որեւէ պահի կարող էք զայն այդպէս վայելել: Ամուր մնացէք, ընդմիշտ պահեցէք այդ ամենազօր հաւատքը: Լաւ կը լինի: