Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Փաշինյանը տուրք կտա ՀՀ նախկին ղեկավարության նկատելի զգուշավորությանը»

Մարտ 16,2019 15:00
erjanik abgaryan

«Առավոտը» 1990-1999թթ. ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանից հարցրեց՝ առաջիկա հնարավոր հանդիպման ժամանակ, Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է խոսեն Փաշինյանն ու Ալիեւը, ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: «Չեմ կարծում, որ Փաշինյանը տուրք կտա ՀՀ նախկին ղեկավարության նկատելի զգուշավորությանը եւ վախվորածությանը: Այս նախապատրաստական փուլում ես անակնկալներ չեմ սպասում: Ես, մեղմ ասած, տարօրինակ կհամարեմ, եթե սպասվող հանդիպմանը կարծիքների փոխանակություններ տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ներկայացրած հայտարարության վերաբերյալ: Թերեւս բացառություն կարող է կազմել բանակցությունների ձեւաչափի փոփոխման հարցը»:

Մեր հարցին՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նախապատրաստվեց ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հուշագիրը: Այն, սակայն, չստորագրվեց: Սերժ Սարգսյանը պատեհ պահի էր սպասում: Հիմա ժամանակը չէ՞ դրա ստորագրման:

«Սերժ Սարգսյանի օրոք կազմված հուշագրի նախագիծը, կարծում եմ, որ արդեն ժամանակավրեպ է: Նոր իշխանությունը նոր զարգացումների ընթացքում կորոշի այդ կարգի փաստաթուղթ ստորագրելու նպատակահարմարությունը»,- պատասխանեց Երջանիկ Աբգարյանը:

Կարդացեք նաև:

«Առավոտ» օրաթերթ, 

15.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031