Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շանտաժ պետության կողմից»

Մարտ 16,2019 13:30

«Բաց նամակ» ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Հարգելի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես երեկ տեղեկացել ենք, Ազգային ժողով շատ շտապ, առանց հանրային քննարկման, գաղտնի ժողովրդից բերվել է նախագիծ, համաձայն որի հին՝ առանց չիպի 1998թ. անձնագրերը 2020 թվականից չեն տրամադրվելու: Դա նշանակում է շանտաժ պետության կողմից, դա նշանակում է, որ պետությունը ստիպում է վերցնել բոլորին բիոմետրիկ փաստաթղթեր: Այդ մենք դիտում ենք նաև որպես այն մարդկանց նկատմամբ կրոնական և քաղաքական հետապնդում, որոնք դեմ են բիոմետրիկ փաստաթղթերի, որպես համոզմունքների փոփոխման փորձ, շանտաժ և հատկապես բժշկական շանտաժ, պետական ահաբեկչություն:

Մենք անվստահություն ենք հայտնում Մհեր Գրիգորյանին և պահանջում ենք Մհեր Գրիգորյանի հրաժարականը, քանի որ ինքն ունի շահերի բախում, իրեն՝ որպես ապահովագրական ընկերության լոբբիստի, դա անձամբ ձեռնտու է:

Մենք բոլորի անունից հայտնում ենք, որ դեմ ենք այս հակաժողովրդական նախագծին, քանի որ  խախտում է քաղաքացիների բազմաթիվ սահմանադրական իրավունքները և դնում է քաղաքացիներին բազմաթիվ վտանգների տակ: Նաև նշենք, որ այս նախագիծը բերել են Ազգային ժողով արագացված ռեժիմով և գաղտնի ժողովրդից: Դա արվում է միտումնավոր, որպեսզի պատգամավորները չենթարկեն այս վտանգավոր, հակաժողովրդական, դրսից ղեկավարվող նախագիծը կրիտիկական վերլուծության: Այս նախագծի մասին մենք իմացել ենք միայն երեկ: Եվ այդ պատճառով մենք չենք հասցրել տեղյակ պահել մեր բոլոր գործընկերներին:

Նման բովանդակությամբ «Բաց նամակը» մենք ներկայացնելու ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն տարածելու ենք մամուլում և FACEBOOK սոցիալական ցանցում:

Եթե այս նախագիծն ընդունվի, մենք ստիպված ենք եզրակացնել, որ ՀՀ կառավարությունը կատարում է արտաքին դեստրուկտիվ կառույցների կամքը:

Մենք ստիպված ենք լինելու նաև փաստել, որ «թավշյա հեղափոխությունը», ինչպես նաև նախորդ՝ ՀՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմն իրականում ղեկավարվում էր դրսից (որոնց թվում են Սորոսի կառույցները)՝ այս կառույցների կողմից փափուկ ուժի կիրառմամբ: Եվ որ «թավշյա հեղափոխությունը» դա խաբեբայություն էր:

Մենք տեսնում ենք, որ նոր իշխանությունները շարունակում են Սերժ Սարգսյանի հակաժողովրդական քաղաքանությունը:

Հիշեցնենք, որ ապագայում արտաքին դեստրուկտիվ կառույցները պլանավորում են վերացնել թղթե փողերը և ներմուծել չիպը մաշկի տակ՝ ամեն մեկին գլոբալ հսկողության նպատակով: Այս դեպքում մենք ունենք իրավիճակ, որը նկարագրված է «Նոր Կտակարանում», համաձայն որի՝ այն մարդիկ, որոնք չեն ունենալու դրոշմը ձեռքի կամ ճակատի վրա, չեն կարողանալու ոչ առք, ոչ վաճառք իրականացնել («Նոր Կտակարան», ՅԱՅՏՆՈՒԹԻԻՆ 13, 16-18): Ստրկական դրոշմի, որը նշված է «Նոր Կտակարանում», և միաժամանակ փողի դերը կատարելու է չիպը. սկզբից բիոմետրիկ փաստաթղթերում, իսկ հետո մաշկի տակ: Ցանկացած պահի չիպը քաղաքացու կարող են անջատել ընդվզման համար և օնլայն ռեժիմով իշխանությունները կարողանալու են իմանալ քաղաքացիների ցանկացած շարժման, շփումների և գնումների մասին: Դա կտա վերոհիշյալ արտաքին դեստրուկտիվ կառույցներին հսկայական իշխանություն՝ բոլորին վերահսկելու համար:

Այդ նպատակին արտաքին դեստրուկտիվ կառույցները գնում են փոքր քայլերով, որպեսզի շարքային քաղաքացին դա չհասկանա: Օգտագործելով հոգեբանական խորամանկությունը, արտաքին դեստրուկտիվ կառույցները մեր երկրի տարբեր խամաճիկային կառավարությունների ձեռքերով սոցքարտերով ժողովրդին վարժեցնում էին նույնականացման քարտերին չիպով, որով իր հերթին, հիմա բոլորին վարժեցնում են չիպավորմանը ապագայում: Հիշեցնենք, որ համաձայն գիտական տվյալների, բիոմետրիկ պարամետրերը եւ  բժշկական տվյալները, պարունակում են անձի մասին հոգեբանական և ֆիզիոլոգիական տեղեկություններ, և ուրեմն` տեղեկություններ նրա թույլ և ուժեղ կողմերի մասին: Դա նշանակում է, որ քաղաքացիներից մատնահետքեր պահանջելը հակասում է բիոէթիկային, ՀՀ Սահմանադրությանը, լուրջ վիրավորանք է և քաղաքացիներին դնում է վտանգների տակ:

Իր իշխանությունն ամրապնդելու նպատակով արտաքին դեստրուկտիվ կառույցները պլանավորում են հզոր համակարգիչների միջոցով բիոմետրիկ և բժշկական տվյալների բազայի մեջ գտնել և չեզոքացնել այն անձանց, որոնք ապագայում իրենց համար վտանգ են նարկայացնելու:

Նաև ապագայում պլանավորվում է փոխանցել պետական ֆունկցիաները մասնավոր ֆիրմաներին (օրինակ՝ սոցփաթեթները), որոնք դրանով շահագործելու են քաղաքացիներին: Այն համապատասխանում է պետության դեմոնտաժի գաղափարին, ապագայում պլանավորում են վերացնել անկախ պետությունները, մնալու է միայն գլոբալ մոլորակային պետությունը, որտեղ բոլորը վերահսկվելու են ռադիոչիպերով: Մենք կոչ ենք անում դեմ քվեարկել այս ապօրինի, մարդու իրավունքները խախտող հակասահմանադրական նախագծին, որը սպասարկում է ապահովագրական ընկերության և արտաքին դեստրուկտիվ կառույցների շահերը, որոնք գրավել են իշխանությունը Արևմուտքում և մի շարք երկրներում:

Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի միավորման ղեկավար՝ Ա. Ռուբեն,

Հայ արիական միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան,

Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան,

 «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն

Ծատուրյան,

 «Համայնքների ռազմավարական ծրագրերի կենտրոն», ղեկավար՝ Սուրեն

Գրիգորյան,

 «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում»,

նախագահ` Խաչիկ Ստամբոլցյան,

«Գոյ»  Հիմնադրամ, Հովհաննիսյան Սեդրակ,

«Նոյն Արարատյան»,  Սասունիկ Ալեքսանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Որքան տգետ, այնքան ինքնավստահ ու պահանջկոտ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031